հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Աշնանը զինակոչիկներին կարգելեն դուրս գալ Ռուսաստանից. ԶԼՄ-ներ

Աշնանը զինակոչիկներին կարգելեն դուրս գալ Ռուսաստանից. ԶԼՄ-ներ

2024 թվականի աշնանը Ռուսաստանում զորակոչի կամ մոբիլիզացիայի ենթակա այն քաղաքացիները, ովքեր զինկոմիսարիատ ներկայանալու մասին էլեկտրոնային ծանուցագիր են ստացել, չեն կարողանա դուրս գալ երկրից, գրում եմ ռուսական լրատվամիջոցները։

Այս մասին առաջին տեղեկությունները հրապարակվել են «Մեդուզա» կայքում։  Լրատվականը հայտնաբերել էր տենդեր` Պաշտպանության նախարարության և Անվտանգության Դաշնային ծառայության (ԱԴԾ, ФСБ) միջև «էլեկտրոնային ձևով տեղեկատվական փոխանակման» իրականացման մասին։ Կապալառուն «Վոսխոդ» գիտահետազոտական ինտիտուտն է, որը պետք է զբաղվի «զինվորական ծառայության զորակոչի ենթակա և ՌԴ տարածքից դուրս գալու սահմանափակումներ ունեցող անձանց ցուցակը» ԱԴԾ սահմանային ծառայությանը փոխանցելով։

Տենդերի համաձայն, «Վոսխոդն» իր ստանձնած պատվերը պետք է իրականացնի աշնանային զորակոչի ժամանակ, որը սովորաբար սկսվում է հոկտեմբերի 1-ից, բայց վերջին տարիներին տեղափոխվել է մեկ ամսով և սկսվում է սեպտեմբերից։ Ամբողջ պայմանագրի իրագործման վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է։

2023 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր 2024 թվականի աշնանային զորակոչն անց կացնել ծանուցագրերի նոր էլեկտրոնային ցուցակագրման միջոցով։ Իրավաբանները վստահ են, որ այս հրամանագրով սահմանված բոլոր սահմանափակումները վերաբերում են ինչպես ժամկետայիններին, այնպես էլ մոբիլիզացվածներին։ Երկրից դուրս գալու արգելքը կգործի օնլայն ծանուցագիրը համապատասխան ռեեստրում տեղադրելու պահից սկսած։

Ռուսաստանում մոբիլիզացիայի երկորդ զանգվածային ալիքի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են սկսած նախորդ տարեսկզբից։ Այս մասին ժամանակ առ ժամանակ խոսում են ռազմական փորձագետները, որոնց կարծիքով ռուսական բանակին ավելի շատ կենդանի ուժ է պետք գալու` ուկրաինական ռազմական ուժերի դեմ լայնամասշտաբ հարձակվողական գործողությունները շարունակելու համար։