Թալիբների առաջնորդ Հայբաթուլա Ահունձադան հրամայել է աֆղանացի դատավորներին առաջնորդվել շարիաթի օրենքներով․ կողոպուտի, առևանգումների և ապստամբությանը դրդելու համար (այսուհետ՝ արդեն օրենքով) պատժելու են հրապարակային անդամահատումներով և քարկոծումներով։ Թալիբների խոսնակ Զաբուհուլա Մուջահիդը գրել է «Թվիթերում», որ դատավորներին հրահանգվել է քրեական գործերում բացահայտել իսլամի սուրբ օրենքների խախտումները։ Հատկապես՝ գողությունների, առևանգումների և ապստամբությունների դեպքում։ …
Read More »