Մասիվի ոստիկանությունը չգրավողներին կբուժեն և կդատեն որպես ահաբեկիչների
Մարտի 24-ին Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հոդվածով։ Չնայած ոստիկանամետ մամուլը միջադեպը մինչ այս փորձում էր կապել «Մարտական եղբայրություն» միաբանության հետ, որի անդամներին նույն օրն առավոտյան բերման էին ենթարկել տարբեր բաժիններ, ոստիկանությունը արդեն պաշտոնապես հաստատել է՝ երեք մեղադրյալներն էլ «Ազգային-ժողովրդական բևեռի» (նախկին ) անդամներ են։ Որևէ կապ «Մարտական եղբայրության» հետ նրանք չունեն։
Պաշտոնական վարկածի համաձայն, մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Նոր Նորքի ոստիկանական բաժնի ընդունարան են ներխուժել նռնակներով զինված երեք անձինք։ Այդ պահին «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանը և Ավետիս Ավետիսյանը արդեն ազատ էին արձակված։
«Բևեռը» հրապարակել է ներխուժողների անունները՝ Վարդգես Գևորգյան, Արթուր Մովսիսյան, Ստեփան Հովակիմյան, և նրանց ներկայացրած պահանջները՝ հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «կռվել, ոչ թե թողնել, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»։ Պահանջներ առաջ քաշելիս՝ նռնակներով զինված տղամարդիկ հայտարարել են, թե Փաշինյանը «հողերը հերթով հանձնում է», իրենց նման կռվող «տղերքին էլ ձերբակալում են»։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն, ժամը 17։00-ին հիշատակված երեք անձինք մոտեցել են ոստիկանական բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին և սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել բաժինը։ Հերթապահ ոստիկանը փակել է պատուհանը, սպառնացողներից մեկը՝ 55-ամյա Ա․Մ․-ն (Արթուր Մովսիսյանը) իր ձեռքի նռնակներից մեկը ցած է նետել։ Պայթունը տեղի է ունեցել մուտքի դռան դիմաց։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է հենց նռնակը գործադրողը՝ 55-ամյա Ա․Մ․-ն, և նրա ընկերը՝ 51-ամյա Վ․Գ․-ին (Վարդգես Գևորգյանը)։ Տղամարդիկ ոտքերի բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասը նռնակի պայթյունից հետո, սքրինշոթը՝ ՆԳՆ հոլովակինց
34-ամյա Ս․Հ․-ն ոստիկանության բաժնի դիմաց բանակցում է ուժայինների հետ, սրքինշոթը՝ ՆԳՆ հոլովակից
Լուսանկարներում՝ խուզարկության արդյունքները / ՔԿ
տե՛ս Զինված հարձակում Մասիվի ոստիկանության վրա․ մեկնաբանություններ