2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն»

Արարատի Զոդի զորամասում 2023 թվականի օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումներից զոհվել էր ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը։ Ժամեր անց նույն զորամասում մահացել էր նաև ժամկետային զինծառայող Գրանիկ Խնկոյանը։ Կարապետյանը գլխի հատվածում երկու կրակոցից է մահացել, Քննչական կոմիտեն պնդում է, որ նա ինքնասպան է եղել։ «Անզգուշությամբ ինքնասպանության դրդելու» համար մի դեպքում կալանավորել են համածառայակիցներին, մյուս դեպքում՝ վերադաս սպային։ Ինքնասպանության վարկածին զինծառայողների հարազատները չեն հավատում։ Epress.am-ի հետ զրույցում Ժորա Կարապետյանի իրավահաջորդ Արծրուն Կարապետյանը որոշ մանրամասներ է պատմել։

տե՛ս Փրկեք երեխաներին Արարատի զորամասի սպաներից

— Իրենց բիզնեսն է․ եթե իրական հանցագործը կարող է կլորիկ գումար տալ, իրենք գործը կտանեն որպես ինքնասպանություն։ — Ասում է՝ «մեկ անգամ իրեն կրակել է, հետո վեր է կացել ու երկրորդ անգամ կրակել»։ — Սկզբից «փորի վրա ընկած էր, զենքը՝ տակը», հետո «ընկած էր, զենքը՝ կողքին»։ — Մահացած զինվորին տարել էին «վիրահատելու»։ — 4 օր առաջ էր պոստերից իջել, նորից ուղարկել էին դիրքեր։ — Փոխգնդապետն ասում է՝ «վշտի մեջ ես, թե չէ ուրիշ ձև քո հետ կխոսայի»։ — Եթե այդ վիրավորումով չէր կարող ողջ մնալ՝ գանգը թափած էր, ո՞ւ համանով եք օդի բալոնը դրել բերանին և ուղարկել Մուրացանի հոսպիտալ։

տե՛ս Արարատի զորամասի սպանությունները մնում են անքննելի