Home / Հայաստան / «Սա վերջին կաթիլն էր»․ գործարարը՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի մասին․ «Ժամանակ»

«Սա վերջին կաթիլն էր»․ գործարարը՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի մասին․ «Ժամանակ»

«Ես՝ որպես գործարար, այս պահից սկսած դադարեցնում եմ բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսված էին Գորիսի համար: Բոլոր ծրագրերը ամբողջությամբ դադարեցվում են, և չի բացառվում, որ կլինեն շատ կրճատումներ և աշխատանքի ծավալների կրճատում։ Ես այսպես իմաստը չեմ տեսնում շարունակելու։ Սա վերջին կաթիլն էր», – «Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարպետի պաշտոնին վերադարձը մեկնաբանելիս, ասել է անցյալ տարվա հունիսին Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի ընկեր, գործարար Տիգրան Կարապետյանը։

Կարապետյանն այս տարվա հունիսին տեղի ունեցած Գորիսի քաղաքապետի ընտրություններում Բուդաղյան եղբայրներից երրորդի՝ Արայի հետ առաջադրվել է Խաչատրյանի թեկնածուի դեմ։

Գործարարը հայտնել է, որ պատրաստվում է դադարեցնել իր ներդրումները Գորիսում։

Ըստ թերթի՝ նա այս նշանակումից հետո միայն մի մտահոգություն ունի․ իր կողքին կանգնած մարդկանց ճակատագիրը․ «Ես գիտեմ, ինչեր են լինելու, գիտեմ քայլերի հերթականությունն ու տրամաբանությունը։ Մենք վրեժխնդրության դեպքերի բազմիցս ենք ականատես եղել, մենք ապրել ենք դրա մեջ։ Մենք տեսել ենք, թե ինչպես են մարդկանց շատ հանգիստ գործից ազատում, իսկ հիմա պատճառը պարզ է․ քաղաքական, ու վերջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում