Home / Տեսանյութեր / «Սասնա ծռերից» երկուսը վիրավորվել են և հիվանդանոց տեղափոխվել

«Սասնա ծռերից» երկուսը վիրավորվել են և հիվանդանոց տեղափոխվել

Հուլիսի 26-ին, 02։00-ի սահմաններում «Սասնա ծռեր» խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում կրկահերթեր են լսվել։ Ինչպես նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Սասնա ծռեր» խմբի էջում հրապարակված հայտարարության մեջ, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից «դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը»: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Թե որ հիվանդանոց են տեղափոխվել վիրավորները, հայտարարության մեջ նշված չէ։

Իր հերթին, ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կրակոցներն արձակվել են այն ժամանակ, երբ զինված խմբի անդամները մեքենայով ընդհուպ մոտեցել են ոստիկանության արգելապատնեշին։ Ոստիկանությունը նշում է, որ իրավապահների ուղղությամբ նույնպես կրակել են և հաստատում, որ ոստիկանների կողմից վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը հիվանդանոց են տեղափոխվել։

Աշոտ Պետրոսյան

ashotpetrosyan

Հովհաննես Հարությունյան

hovhannesharutyunyan