01:20 Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները հետզետե հեռանում են: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը 20:00-ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում:
12:15 Ոստիկանության ներկայացուցիչը, ով ներկայացավ որպես փոխգնդապետ Այվազյան, նշեց, որ բերման ենթարկվածներից գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի, ազատ են արձակվել:
Ցուցարարներից Հարություն Աղլամազյանը ի պատասխան ասել է, որ իրենք ևս մի քանի պահանջ ունեն՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Սասնա Ծռերի տղաների հետ միավորում, ինչպես նաև վստահության կառավարության ձևավորում: Ոստիկանության ներկայացուցիչը դեռևս պատասխան չի տվել:
Հարյուրավոր մարդիկ ցույցի վայրում նստել են գետնին և սպասում են: Հարություն Աղլամազյանը նաև պահանջել է ոստիկաններից ապահովել իրենց հավաքի խաղաղ ընթացքը ու սադրիչներ չուղարկել:
23:45 Երթի մասնակիցներից Հարություն Աղլամազյանը հայտրարել է, որ իրենք իշխանություններից պահանջում են ազատ արձակել այսօրվա ընթացքում բերման ենթարկված իրենց ընկերներին՝ ժամանակ տալով մինչև 00:30-ը:
Նա հայտարարել է, որ այսօր չեն հեռանա Խորենացի փողոցից, ինչպես արել են երեկ:
23:30 Երթը հասավ Խորենացի փողոց: Երթի մասնակիցները վանկարկում են «Սասնա ծռեր»: Բարձրախոսով հայտարարում են, որ եկել են սատարելու «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Երթի մասնակիցներն առայժմ չեն մոտեցել ոստիկանական պատնեշին:
22:30 Ազատության հրապարակում հավաքվածները որոշեցին երթ անցկացնել դեպի Խորենացի փողոց, որը տանում է դեպի հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբի կողմից գրաված ՊՊԾ գունդ: Որոշումը մարդիկ բավական երկար էին ընդունում.վերջին օրերին կազմակերպվող հանրահավաքների համակարգող խմբի անդամների մեծ մասը բերման են ենթարկվել, և ցուցարարները տարակարծիք էին՝ գնալ, թե չգնալ Խորենացի: Վերջիվերջո, մարդիկ երթ անցկացնելու որոշում կայացրեցին: Նշենք, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում ոստիկանությունը մարդկանց բերման էր ենթարկում Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի դիմացից:
Այդ ընթացքում Խորենացի փողոց բերվեցին հարյուրավոր ոստիկաններ, որոնք մի քանի շարքով կագնել են հուլիսի 17-ից գործող արգելապատնեշի մոտ: Նրանց թիկունքում ջրցան մեքենա է կանգնած: