Բանկերն ու վարկային կազմակերպությունները Հայաստանում ավելի պաշտպանված են, քան քաղաքացիները: Բանկերն ունեն դատարանների և պետության աջակցությունը և անվախ թալանում են մարդկանց: Այս եզրակացությանն է եկել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Լարիսա Ասերյանը, ում ընտանիքը դարձավ արտոնյալ վարկի զոհը:
Նրանք 12-տոկոսանոց վարկով կառուցեցին երկու ջերմոց, որում աշխատում էր Լարիսան, ամուսինը, դուստրը և որդին: Երբ բերքը հավաքելու և վաճառելու ժամանակը եկավ, պարզվեց, որ շուկան լցրել են թուրքական լոլիկներով: Ստիպեցին 30 տոննա բերքը վաճառել կիլոգրամը 30 դրամով: Պարտքերը մարելու համար ջերմոցները վաճառեցին որպես մետաղյա թափոն, ամուսինն ու որդին մեկնեցին Ռուսաստան շինարարություն անելու:
Մանրամասները՝ տեսանյությում.