Home / Տեսանյութեր / Քաղաքացին հայտնաբերեց՝ իր և ընտանիքի անդամների անունների դիմաց արդեն ստորագրել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացին հայտնաբերեց՝ իր և ընտանիքի անդամների անունների դիմաց արդեն ստորագրել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արագածոտնի մարզի Մուղնի համայնքի 14/4 ընտրատեղամասում այսօր Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը եկած քաղաքացիներից մեկը պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։

Ինչպես հայտնում է Epress.am֊ի թղթակիցը, նա սկսել է բողոքել, որ իր տան անդամներից դեռ ոչ ոք չի եկել ընտրության, իսկ նրանց անվան դիմաց ևս ստորագրել են։

Ընտրատեղամասի նախագահ Արշակ Կնյազյանը (լուսանկարում) Epress.am–ի թղթակցի այն հարցին, թե ինչու է քաղացու անվան դիմաց ստոգրված, երբ վերջինս դեռ չի ընտրել, ասել է, թե դա տեխնիկական խնդիր է, և մեկ ուրիշ ընտրող ներքևի տողի փոխարեն վերևում է ստորագրել․ «Մենք կփորձենք ճշտել ԿԸՀ–ից, թե ինչ պետք է անել նման դեպքում, որովհետև սա տեխնիկական խնդիր է»։

Նա հստակ չի կարողացել պատասխանել, թե ինչու է ստորագրված եղել նաև ընտանիքի մյուս անդամների անվան դիմաց։ «Եթե խախտում է եղել, արձանագրություն կկազմենք», ֊ ասել է Կնյազյանը։

Միջադեպ է գրանցվել նաև Աշտարակի 14/2 ընտրատեղամասում, որտեղ վիճաբանել են ընտրողներից մեկն ու հանձնաժողովի անդամը։

Վերջինս նկատողություն է արել քվեարկության ակած մի տղամարդֆու՝ ասելով, որ ծրարն ավելի արագ ծալի և գցի քվեատուփի մեջ, ինչից քաղաքացին բորբոքվել է ու առաջարկել, որ հանձնաժողովի անդամն իր գործերով զբաղվի ու իրեն չասի, թե ինչ պետք է անել։

Ընտրատեղամասից դուրս գալուց հետո տղամարդը դեռ երկար ժամանակ կանգնած է մնացել տեղամասի դռան դիմաց։ Նա զրուցում էր ընտրատեղամաս մտնող գրեթե բոլոր մարդկանց հետ։

Մեր հարցին, թե ինչ գործ ունեն կողմնակի անձինք ընտրատեղամասի դիմաց, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, թե նա սպասում է իր ընկերոջը, որը քվեարկում է։ Հիշատակված ընկերը, սակայն, մոտ 40 րոպե ընտրատեղամասից դուրս չեկավ։

Լուսանկարում՝ տղամարդը ձախից երկրորդն է․

ashtarakpolling