Այսօր «Sas» սուպերմարկետների ցանցի խանութներում գնումներ կատարվելը արգելվում է: Epress.am-ի լրագրողները փորձել են մտնել Ամրիյան և Թումանյան փողոցների վրա գտնվող վաճառքի կետերը, սակայն սուպերմարկետների դիմաց կանգնած տղամարդիկ ասել են, որ «սուպերմարկետը չի աշխատում» և մուտքն արգելվում է բոլոր հաճախորդներին:
Մեր տեղեկություններով սուպերմարկետների չաշխատելը կապված է հարկային պարտավորությունները չկատարելու հետ: Պետեկամուտների կոմիտեից Epress.am-ին ասացին, որ «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»: