ժամկետային զինծառայողները ձերբակալվել են խմբով սպային ծեծելու կասկածանքով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զնծառայողը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի, և 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով, ևս երեք պարտադիր ժամկետային զինծառայողներ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», – գրել է նա Ֆեյսբուք սոցցանցի իր էջում: