Գյումրիում հայտնաբերվել է ռուսաստանցի զինծառայողի դի, հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն: Այստեղ տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմնի վրա քերծվածքներ են հայտնաբերվել:
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ռուս զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար:
1995 թվականից տեղակայված ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ 12 մարդ է զոհվել։ 2015 թվականին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն սպանեց Ավետիսյանների ընտանիքի անդամներին, իսկ 2018 թվականի դեկտեմբերին աշխատանքի գնալիս ռուս զինծառայողի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և ավելի ուշ մահացել Ջուլիետա Ղուկասյանը: