հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Թավշյա հեղափոխությունը անգամ լացն ու սպառնալիքը չի վերացրել դպրոցից

Թավշյա հեղափոխությունը անգամ լացն ու սպառնալիքը չի վերացրել դպրոցից

Մեկ տարի շարունակ շվեդ դպրոցական Գրետա Թյունբերգը «Դասադուլ հանուն կլիմայի» պաստառով ամեն ուրբաթ օր նստել է շվեդական պառլամենտի առաջ` առաջ բերելով համաշխարհային #FridayForFuture շարժումը։ Սա այն է, ինչ կարելի է իմանալ շվեդական կրթական սիստեմի մասին։ Բնապահպանական համաշխարհային մոբիլիզացիայի օրը Հայաստանի մարզերից մեկում, որտեղ մետաղական հանքի ապագան է սպառնում մարդկանց, դպրոցականները մասնակցել են մեկօրյա դասադուլի։ Իրար հետևից հրապարակվում են համապատասխան նախարարության դատապարտող հայտարարությունը և տնօրենի սպառնալիքից լաց լինող երեխայի տեսահոլովակը։

Սա էլ այն է, ինչ պետք է իմանալ հայկական կրթական սիստեմի մասին։ Արդեն քանի տասնամյակ երեխան լաց է լինում, իսկ տնօրենը ժանդարմ է։ Եւս քանի՞ տասնամյակ է պետք, որ սա փոխվի վերջապես։ Թե՞ երեխաները Թավշյա հեղափոխության միսն էին, որ Սերժին պետք է մերժեին, իսկ Ամուլսարի հանքը` ոչ։ Աշխարհում լավագույնն են համարվում առաջադիմական կրթական մոդելները։ Ի՞նչ մոդել է առաջարկում Հայաստանը սրա կողքին։ Կյանքի մարտահրավերներին անպատրաստ երեխա, որի գլխին բամփում են, շարադրությունները գրում, խնդիրները լուծում։ Երեխա իշխանության համար, հայրենիքի համար, ապագայում մեռնելու և ծնելու համար։ Ուղղակի մսացու։ Հազար անգամ ասել ենք` մեզ պապա պետք չի, մեր գլխին կեղծ պապայություն մի արեք։ Եթե Թավշյա հեղափոխությունը անգամ լացն ու սպառնալիքը չի վերացրել, բռնությունը չի վերացրել դպրոցից, ուրեմն երեխաների տեղը փողոցում է, և նրանք որբ են, թողեք իրենց որբությունը հանգիստ ապրեն։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ