Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը Հայաստանում կրկին աճում են։
Եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ թիվը հասել է 16-ի, Կառավարության այսօրվա նիստին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ հաջորդ շաբաթ այս թիվը էլ ավելի կմեծանա․ «Պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների կիրառմանը»։
«Այսօր արդեն վերսկսվում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները։ Ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը։ Հընթացս կավելացնենք այս մահճակաների թիվը։ Հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք», – ասել է նախարարը։
Համաճարակային իրարադրությունը՝ վերջին երկու շաբաթների ընթացքում (ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի)․