հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երբ Աստված երեսը թեքել է, մնում է հեղափոխությունը

Երբ Աստված երեսը թեքել է, մնում է հեղափոխությունը

Եսթերի գիրքը և հեղափոխությունը

Հին Կտակարանի ամենառեղծվածային գրքերից է Եսթերի գիրքը: Նախ, որ այնտեղ ընդհանրապես Աստված չի հիշատակվում: Այստեղից մի պարզ բան է հետևում. այս գիրքը չի կարող մասը կազմել Հին Կտակարանի, այն Եհովայի գործերի մասին է, իսկ այստեղ ինքը բոլորովին չկա:

Կարճ՝ Եսթերի գրքի բովանդակության մասին: Աքեմենյան Արտաշես թագավորի ժամանակ կար Համան վեզիրը, որին դուր չէր գալիս Մորդեհայ խորհրդականը: Համանը համոզում է, որ պետք է կոտորել հրեաներին, իբրև վնասակար տարր, բայց Եսթերի միջնորդությամբ հրամանը փոխվում է, և հրեաները կոտորում են մի քանի տասնյակ հազար Համանի կողմնակիցների:

Ինչպես ասեցի, Հին Կտակարանի այս գրքում Աստծո անունը՝ Եհովան չի հիշատակվում: Եհովան այս պատմության մեջ նիպրիչոմ: Չնայած իր ընտրյալ ազգը մահացու վտանգի մեջ էր: Եթե հրեաները վերանային, Եհովայի մասին մենք չեինք էլ իմանա կամ հիշի:

Նախ. այդ ի՞նչ կարևոր գործեր ուներ Եհովան, որ չմիջամտեց իր ընտրյալ ազգի փրկության համար: Չգիտենք: Հրեաները դա անվանում են. Եհովան այլ կողմ է նայում: Մենք՝ Աստված իր հայացքը մեզնից թեքել է:

Բայց մինչ այդ մի քանի դար Եհովան հովանավորել էր հրեական ազգը, իսկ նրանք այնքան հիմար չեն եղել. սովորել են Եհովայից քաղաքականություն և դիվանագիտություն: Եհովան գիտեր, որ հրեաները յուրացրել էին իր դասերը և դրա համար լևի էր գնացել՝ անձնական խնդիրներն էր լուծում, երևի: Երևի գիտեր, որ հրեաները իրենից շատ բան են սովորել, և իրենց խելքը հերիք է՝ իրենք իրենց փրկեն:

Այդ փրկության օրվա համար իրենք ունեն Պուրիմի տոնը, որը բացահայտ հակաքրիստոնեական երանգներ է ձեռք բերել միջնադարում: Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ դրանք փրկության հետ անհամատեղելի մոդելներ են:

Երկու գաղափար. հայ ժողովրդին կփրկի Աստված, կամ՝ հրեա ժողովուրդը կարող է ինքն իրեն փրկել:

Երբ Հոլանդիան ապստամբեց Հաբսբուգների դեմ, իրենց հարկավոր էր խորհրդանշական պատմություն, այդ պատմությունը եղավ Եսթերի գիրքը: Հոլանդացիները Եսթերի գրքի շնորհիվ հաղթեցին ամենակարող Հաբսբուրգներին-իսպանացիներին: Բայց ոչ միայն այդ. նրանք ստեղծեցին նոր պատկերացում, որ Աստված մեզ չի օգնում փրկվելու, մենք ունենենք այն գործիքները, որ փրկվենք: Այն կալվինիստական աստվածաբանության հիմնաքարն է:

Հեղափոխության աստվածաբանությունը հիմնվում է Եսթերի գրքի սկզբունքների վրա: Չէի ասի, որ նոր բան եմ ասում. Դաշնակցության լոզունգը եղել է. միայն զենքով կա փրկություն: Այլ է, քան Եսթերի գրքի տրամաբանությունը, որը առաջին տեղ է տալիս դիվանագիտությանը:

Խեղճերի ապստամբությունը չի կարող հիմնվել «ուժն է ծնում իրավունք» իմպերիալիստական սկզբունքի վրա: Մեր՝ իմպերիալիստ լինելու փորձը դաշնակցական իշխանության տարիներին, կամ վերջին երկու տասնամյակում, չստացվեց: Մեր պոպուլիզմը նվաճողականությունը չէ. մեր ժողովրդական մտածողությունը իր իդեալը ունի հանգիստ ու ապահով կյանքը: Ազերիներն էլ մեր պես են, ու չեին դրսևորվում ագրեսիվ կեցվածք, մեզնից ավելի հավատում խաղաղասիրական միջնորդություններին: Որ հայերը իրենց բարի կամքով կտան Աղդամը և Ֆիզուլին:

Բայց ռուսները կամ թուրքերը առանց իմպերիալիզմի, ոնց որ առանց տռուսիկի. իրենց խայտառկված են զգում: Չանել իմպերիալիստական քայլեր, նշանակում էր կորցնել դեմքը, ինքնությունը:

Եսթերի գիրքը աստվածաբանները շատ են քննարկել: Քննադատվել են հատկապես փրկության նողկալի միջոցները: Հատկապես քննադատվում է հրեաների հայելիային պատասխանը. հրեաները փրկվեցին, Համանի կողմնակիցները անխնա սպանվեցին: Հրեա ձախ տեսաբանները քննադատում են Պուրիմի տոնը, այնտեղ առկա դաժան, նույնիսկ կանիբալիստական միտումների համար:

Բայց վերադառնանք հոլանդական բուրժուական հեղափոխականներին: Եսթերի գիրքը ինչ է ասում հեղափոխականին: Նրանք համարեցին, որ Աստված, չնայած հոլանդացիներին համարում է ընտրյալ ազգ, բայց այս պահին չի կարող միջամտել, երեսը այլ կողմ է: Բայց Եհովան հոլանդացիներին տվել է այն հոգևոր զորությունը, որ հաղթեն իսպանացիներին:

Առաջին հեղափոխությունները ոչ միայն առանձին չէին կրոնից, այլ հակառակը՝ ներշնչված էին կրոնից: Հավանաբար հոլանդացիները մտածում էին. Եհովան երեսը թեքել է, ամենը մենք կանենք՝ իրենց հայտնի հեղափոխությունը:

Դե, ինչ: Հեղափոխությունը լուրջ հայտ է. որ երբ Աստված մեզ օգնական չէ, պիտի մեզ ինքներս օգնենք՝ հեղափոխությունով:

Վարդան Ջալոյան