հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Թուրքիան ու Ռուսաստանը մասնակցում են թուրքմենական ընդդիմության ոչնչացմանը

Թուրքիան ու Ռուսաստանը մասնակցում են թուրքմենական ընդդիմության ոչնչացմանը

Թուրքմենստանի իշխանությունների հետ համագործակցող երկրները, ինչպիսիք են Թուրքիան ու Ռուսաստանը, արտանահանձնում են թուրքմեն ընդդիմադիրներին, որոնց հայրենիքում քրեական հետապնդում և խոշտանգումներ են սպասում։

2024 թվականի հունիսին 32-ամյա թուրքմեն ակտիվիստ, HSM-Turkmenistan ընդդիմադիր խմբի անդամ Մերդան Մուհամեդովին կանչել էին Անկարայի քաղաքային ծառայություն՝ կոմունալ պարտքերի թեմայով։ Այնտեղ նրան սպասում էին ոստիկանության ներկայացուցիչները։ Հենց հաջորդ օրը Մուհամեդովին տեղափոխել են Ստամբուլի դեպորտացիոն կենտրոն, իսկ հունիսի 26-ին տեղափոխել են Թուրքմենստան, որտեղ նրան դատում են միաժամանակ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ լրտեսություն։ Հայրենիքում նրան 15-25 տարվա ազատազրկում է սպառնում։

Մուհամեդովը 2012 թվականից ապրում է Թուրքիայում։ Անդամակցում է  HSM-Turkmenistan խմբին, սոցիալական ցանցերում քննադատում է Թուրքմենստանի իշխանություններին, հետաքննում է նրանց կոռուպցիոն սխեմաները։

Թուրքմենստանը ԱՊՀ ամենափակ երկրներից է։ 2006 թվականին երկրի առաջին նախագահի մահվանից հետո իշխում են Բերդիմուհամեդովները։ 2006-2022 թվականներին նախագահը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էր, 2022-ից՝ նրա որդի 40-ամյա Սերդարը։ Ցանկացած տեսակի ընդդիմադիր գործունեության համար ակտիվիստներին դատում են հորինված հոդվածներով։

2020 թվականի գարնանը Թուրքմենստանում ավերիչ փոթորկի արդյունքում հազարավոր մարդիկ մնացել էին անտուն։ Անկախ լրատվամիջոցները գրում էին զոհերի մասին, իշխանությունները հերքում էին։

«Կառավարությունն անտեսում էր աղետի հետևանքները։ Ոչինչ չէին ասում։ Ժամանակավոր ապրելու տեղերի հարցով ոչ մի օգնություն չէին տրամադրում տուժածներին։ Հենց այդ ժամանակ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, սահմանները փակվեցին», – հիշում է Turkmen.news անկախ հրատարակչության գլխավոր խմբագիր Ռուսլան Մյատիևը։ 

Թուրքմեն միգրանտներն ուզում էին վերադառնալ՝ աղետից տուժածներին օգնելու, բայց չէին թողնում։ Իշխանությունների անտարբերությունից դժգոհ քաղաքացիները դուրս էին եկել փողոց։ «Մարդիկ տեսանյութեր էին նկարում դիմակներով ու ակնոցներով։ Վախենում էին, սա ամեն դեպքում ռեպրեսիվ պետություն է։ Հետո որոշները սկսեցին հանել դիմակները, ներկայանալ։ Դա ոգևորեց հանրությանը։ Բողոքի ակցիաները տարածվեցին սոց ցանցերում», – պատմում է լրագրողը։ Բնակչությամբ երկրորդ քաղաքում՝ Թուրքմենաբադում, ավելի քան հազար մարդ՝ հիմնականում կանայք ու երեխաներ, նստացույցեր էին անում ու փակում փողոցները։ Ցուցարարները ցրվեցին միայն երբ փոխքաղաքապետը անձամբ եկավ զրույցի ու խոստացավ լուծել հարցերը։

Բողոքի ակցիաներից հետո երկրում ձերբակալությունների մեծ ալիք էր սկսվել։ Բերման էին ենթարկում ոչ թե փողոց դուրս եկածներին, այլ համացանցում ավիրված թաղամասերի նկարներ հրապարակողներին։

Փոթորկի հետևանքներն անտեսելու դեմ ցույցեր էին անում նաև արտերկրում։ Ամենամեծ ակցիաները Թուրքիայում էին, որտեղ շուրջ 100 հազար թուրքմեն ապրում է օրինական, ևս մեկ միլիոն մարդ՝ ոչ պաշտոնական։

Ստամբուլում և այլ թուրքական խոշոր քաղաքներում փողոց դուրս եկած ակտիվիստներից շատերին ավելի ուշ տարբեր հիմնավորումներով կանչել են ոստիկանական բաժանմունքներ, հետո ապրինաբար տեղափոխել Թուրքմենստան։ 

Ռուսաստան տեղափոխված լրագրողներին ու ակտիվիստներին ևս առևանգում ու հանձնում են Թուրքմենստանի իրավապահներին։ Առաջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2021-ի հոկտեմբերին։ «Թուրքմենստան, միացիր» խմբի անդամ Ազատ Իսակովն ընկերներին պատմել էր, որ իր տունը խուզարկել են, որից հետո նրա հետ կապ հաստատել այլևս չէր ստացվում։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսակովն «ինքնակամ մեկնել է» Թուրքմենստան, թեև չուներ գործող օտարերկրյա անձնագիր։ 2022 թվականից նա տնային կալանքի տակ է։

Այդ ժամանակվանից ի վեր թուրքմենական ընդդիմադիր խմբերը պարբերաբար հայտնում են իրենց անհետացած անդամների մասին։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ Ռուսաստանի ոստիկանները նրանց բռնի ճանապարհել են Թուրքմենստան։