Home / Հայաստան / Ծառուկյանը եկել է «ցրելու մարդկանց փաստարկները», Ռուստամյանը մտահոգված է

Ծառուկյանը եկել է «ցրելու մարդկանց փաստարկները», Ռուստամյանը մտահոգված է

Միասնական շտաբում երկրորդ ասուլիսն է տեղի ունեցել, որին մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը:

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ այն, որ շտաբի անդամ կուսկացությունների առաջնորդները եկան, ասուլիս տվեցին միասնական շտաբում,   իսպառ պետք է ցրի որոշ մարդկանց այն փաստարկը, թե եթե առաջնորդները չեն ստորագրել դաշինքը, այն վստահելի չի կարող լինել:

«Նման կարծիքը անհեթեթ է: Ի՞նչ կապ ունի` ով է ստորագել, մենք կուսակցությամբ որոշում ենք կայացրել մասնակցել շտաբին: Մենք ուզում ենք պարզ, թափանցիկ ընտրություններ, ինչը պետք է բխի  բոլոր  առողջ ուժերի շահերից»,- ասել է Ծառուկյանը`  հրաժարվելով, սակայն, մինչ ժամը 20.00-ը մեկնաբանել ընտրությունների ընթացքը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասել է, որ  քիչ առաջ հրապարակված   ցուցանիշը, թե 1.300.000 մարդ արդեն քվերակել է, մտահոգիչ է, քանի որ դա նույն թիվն է, որ գրնացվել է 2007թ. ընտրությունների արդյունքում: Այս ակտիվությունը, հաշվի առնելով  կնիքների հետ պատմությունը, կարող է վկայել այն մասին,  որ կրկնակի ընտրություն է տեղի ունեցել, ասել է Ռուստամյանը:

«Տարօրինակ  էր լսել ԿԸՀ-ի պարզաբանումը, թե 08.30-ից հետո կնիքները փոխվել են: Իրականում կան մարդիկ, ովքեր քվերակել են 12.00-ին, սակայն թանաքը իսպառ կորել է: Ցավում եմ, որ շտաբն է ստիպված զվբաղվել պետության գործառույթով»,- ասել է Ռուստամյանը: