74 տարեկանում մահացել է «կտրել» (cut), «պատճենել» (copy), «փակցնել» (paste) հրամանների հեղինակ Լարի Թեսլերը։
Թեսլերը Սիլիկոնյան հովտում սկսել է աշխատել 1960-ականների սկզբին, երբ համակարգիչները անհասանելի էին մարդկանց մեծամասնության համար: Հենց նրա նորամուծությունների շնորհիվ, որոնց շարքում էին «կտրել», «պատճենել» և «փակցնել» հրամանները, անձնական համակարգչից օգտվելն ավելի հեշտ ու հասանելի դարձավ։
««Կտրել», «պատճենել», «փակցնել» և շատ այլ համակարգչային նորամուծությունների հեղինակ Լարի Թեսլերը Xerox֊ի հետազոտողներից է եղել։ Ձեր աշխատանքն ավելի հեշտ է դարձել նրա հեղափոխական գաղափարների շնորհիվ»,- թվիթերի էջում գրում է Xerox-ը։
https://twitter.com/Xerox/status/1230228728992714752
Լարի Թեսլերն աշխատել է մի շարք հայտնի կորպորացիաներում։ Սկզբում նա Xerox Palo Alto հետազոտական կենտրոնում էր (Parc), հետո Սթիվ Ջոբսի առաջարկով տեղափոխվում է Apple, որտեղ աշխատում է 17 տարի։ Apple֊ից հեռանալուց հետո կրթական ստարտ֊ափ է հիմնել, աշխատել է Amazon֊ում, Yahoo֊ում։