Home / Մարզեր / Կիլոմետրանոց պիկետ Մինսկում՝ ի աջակցություն ձերբակալված ակտիվիստների

Կիլոմետրանոց պիկետ Մինսկում՝ ի աջակցություն ձերբակալված ակտիվիստների

Մինսկի կենտրոնի Անկախության պողտայում չորեքշաբթի օրը բելառուսական ընդդիմության աջակենտրոն կոալիցիայի ներկայացւցիչները համատեղ պիկետ էին իրականացնում, գրում է Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։ Պիկետը շարունակվել է մոտ 7 ժամ։

Ակցիայի մասնակիցները փողոց էին դուրս եկել ի նշան նախընտրական քարոզարշավի ընթացքում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստների հետ համերաշխության։ Բերման ենթարկվածների թվում են Սերգեյ Տիխանովսկին, Պավել Սևերինեցը, Նիկոլայ Ստատկևիչը և ուրիշներ։ «Սոլիդարության շղթան» ձգվում էր մի քանի կիլոմետր։ Նույնիսկ անձրևոտ եղանակին մարդիկ շարունակում էին կանգնել։

Պիկետի շրջանակներում շարունակվում էր անկախ թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահավաքը։ 

Բելառուսի նախագահի պաշտոնը 1994 թվականից մինչ օրս զբաղեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այժմ նա առաջադրվել է պաշտոնավարման վեցերորդ ժամկետի համար։

Կեսգիշերին մոտ ակցիայի մասնակիցները մի քանի առանձին պիկետների բաժանվեցին։ Պարբերաբար վանկարկում էին «Բաց թող», պահանջելով ազատ արձակել ձեռբակալված ակտիվիստներին։

https://twitter.com/charter_97/status/1273731852231196672?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1273731852231196672&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759

Չորեքշաբթի օրը Մինսկի Ֆրունզենսկի շրջանի դատարանը ևս 15 օրվա կալանքի դատապարտեց Պավել Սևերինեցին։ «Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի համանախագահ Սևերինեցը մեղադրվում է չարտոնված հավաքին մասնակցելու մեջ, հայտնում է «Վեսնա» իրավապաշտպանական կազմակերպությունը։ Այժմ նա կրում է հունիսի 7-ին պիկետին մասնակցելու համար սահմանված պատիժը։ Ակտիվիստն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդելով, որ մասնակցել է բացառապես օրինական հավաքների։

Բելառուսի նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին։ Մայիսի 21-ից մեկնարկել է թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ ստորագրահավաքը։ Հավաքն իրականացնում են 13 անկախ նախաձեռնող խմբեր և 15 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված խմբեր։ Թեկնածուներից 2-ը դուրս են եկել մրցավազքից։ Թեկնածուների գրանցումը տեղի կունենա հուլիսի 5-14-ը։

Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատներն ընդգծում են, որ Բելառուսում վերջին 20 և ավելի տարիների ընթացքում անց կացված ընտրություններից և ոչ մկեը հնարավոր չէ ազատ և թափանցիկ համարել։

Չորեքշաբթի օրը Պետական վերահսկողության կոմիտեն հայտնել էր նախագահի թեկնածուներից մեկի՝ Բելառուսական Գազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալության մասին։ Նա ֆինանսական խարդախությունների գործով կասկածյալ է։ Բաբարիկոն իրենց առաջադրված մեղադրանքը քաղաքական ճնշման ձև է համարում։