Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմական գործողությունները շարունակվում են: Երկու կողմերն էլ հայտնում են տասնյակ զոհերի մասին։ Բաքուն Երևանին մեղադրում է գազային ենթակռուցվածքների հրետանակոծման մեջ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ՆԱՏՈ անդամ Թուրքիան Ադրբեջանին F-16 կործանիչներ է մատակարարում։ Անկարան բաց աջակցություն է ցուցաբերում եղբայրական Ադրբեջանին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական կողմին հորդորել է անհապաղ լքել ադրբեջանական հողերը։ Եվրամիությունն ու Պետդեպարտամենտն արտաքին ուժերին կոչ են անում չմիջամտել։ Հարավային կովկասի պատերազմական իրավիճակի մասին խոսել է «Էխո Կավկազայի» տեսաբան Վադիմ Դուբնովը։
– Ինչո՞ւ նորից խոսեցին հրանոթները։ Ինչի՞ հետ է կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության այժմյան սրացումը, չէ՞ որ առաջնորդները մինչև վերջերս խոսում էին ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին։
– 2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր, քանի որ եկել էր հեղափոխական վարչապետ Փաշինյանը, ով ծանրաբեռված չէր անցյալ միֆերով, Ալիևն էլ ծանրաբեռնված չէր նախորդ բանակցային անհեթեթություններով։ Հնարավոր էր համաձայնության գալ։ Հնարավոր կլիներ, եթե Փաշինյանը գոնե սիմվոլիկ զիջումների գնար․ դա միանգամայն հեղափոխական քայլ կլիներ, համեմատած այն ամենի հետ, ինչ կատարվում էր նախորդ իշխանությունների օրոք, ովքեր որևէ փոխզիջումների չէին գնում։ Ու դա կարող էր դառնալ ինչ-որ ուրիշ պատմության սկիզբը։ Իսկ ժողովուրդներին խաղաղության պատրաստելը բավականին անիմաստ ձևակերպում է, բայց հետաքրքիր է․ այդտեղ կա ընդունում այն փաստի, որ ժողովուրդները հանգիստ կարող են ապրել խաղաղության մեջ, և որ այդ բոլոր խոսակցությունները ավանդական թշնամության մասին՝ հորինվածքի կոնյունկտուրաներ են։ Բայց Փաշինյանը, իմ կարծիքով, ռիսկի չդիմեց, քանի որ 2018 թիվն էր, հեղափոխությունը դեռ չէր ամրապնդվել, հեղափոխությունը դեռ ամենուր իր Վանդեան էր տեսնում։
Փաշինյանը ոչ միայն ռիսկի չդիմեց, այլև խստացրեց հռետորաբանությունը, միանգամայն ազգայնական նոտաներ ի հայտ եկան, և դա ելքն էր, երևի, մի իրավիճակից, երբ չէր կարողանում ընտրություն կատարել Արևելքի և Արևմուտքի միջև։ Եվ նա խաղադրույք արեց համաշխարհային հայության վրա, հայկական զենքի ավիրող ուժի վրա և այլն։ Կարծում եմ, նա թերագնահատել է այն իրավիճակի ռիսկերը, որում հայտնվել էր Ադրբեջանը։ Ադրբեջանը, ընդհանոր առմամբ, ինքն էլ առանձնապես պատերազմ չէր ուզում, բայց ճնշումը խոստումների կաթսայում, որն Ալիևը տարիներ շարունակ տվել էր իր ժողովրդին՝ շուտափույթ ռևանշի մասին, ստիպում էր նման քայլի գնալ։ Այժմ, կարծում եմ, Ալիևն ավելի քիչ է ռիսկի դիմում, քան Փաշինյանը։ Նա, առաջին հերթին, ռազմական գործողություններ է ծավալում տարածաշրջանում, որն ադրբեջանցիներն այնքան էլ որպես սեփական չեն ընկալում, թեև ընդունված է այդպես համարել։ Երկրորդ, մոտեցումը, որ պետք են տարածքներ, ոչ թե՝ բնակչություն, ինչպես դա լինում է այսպիսի իրավիճակներում՝ թե՛ Գրոզնիի, թե՛ Ցխինվալի, թե՛ Ստեփանակերտի դեպքում, անդրդվելի է մնում, և շինարարների լուսանկարները, որոնք դուրս են գալիս «Խփիր Խանքենդին, մենք կվերակառուցենք» գրառմամբ սաղավարտներով, շատ բանի մասին է խոսում՝ իշխանության տրամադրության, բնակչության տրամադրության, և, ամենակարևորը, այն ռիսկերի, որոնք, իմ կարծիքով, թերագնահատել էր Փաշինյանը։
– Ինչո՞վ են այժմյան դեպքերը տարբերվում հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումներից։ Սա այդ դեպքերի շարունակությո՞ւնն է, թե՞ միանգամայն նոր շրջադարձ։
– Մի կողմից, սրանք տարբեր իրադարձություններ են։ Իմ կարծիքով, հուլիսին կատարվածն ինչ-որ թյուրըմբռնման արդյունք էր, տեխնիկական վրիպում, որից բավականին դաժան հակամարտություն սկսվեց, բայց, այնուամենայնիվ, դա պատահականություն էր։ Մյուս կողմից, հուլիսյան բախումների հետևանքները հաղթահարված չէին, և այդ իմաստով մենք հիմա, այո, շարունակությունն ենք տեսնում, քանի որ հուլիսին սկսած լարվածությունն այս երկու ամիսներին փաստացի չէր ընկել, և արդեն մի քանի շաբաթ, եթե ոչ՝ ավել, երկու կողմերն էլ հանդիպակաց կուրսերով շարժվում էին դեպի այս պատերազմը, չանելով ոչինչ՝ դրանից խուսափելու համար։ Այո, և կարևոր է նաև նշել, որ 2016 թվականի համեմատ, զոհերն ավելի շատ են․ Հայաստնում արդեն 60 հաստատված մահվան դեպք կա (զինվորական զոհերի թիվն այս պահին 83 է, սպանվել է ևս 5 խաղաղ բնակիչ, խմբ․)։
– Եթե դատենք ըստ այժմյան դեպքերի զարգացման, ձեր կարծիքով, բանը մեծ պատերազմի կհասնի՞։ Եթե այո, ապա ո՞ւմ է դա ձեռնտու։
– Չեմ կարծում, որ մեծ պատերազմ կլինի, քանի որ Ադրբեջանի համար ամեն դեպքում ռազմական դրությունը, պարետային ժամն ու լոգիստիկ խնդիրները վատ են տեղավորվում ներդրումային երկրի կերպարի մեջ, նույնիսկ եթե ամեն ինչ, այսպես ասած, Ադրբեջանի ծայրամասում է կատարվում։ Ադրբեջանի իշխանությունների համար կարևոր է ցույց տալ, որ ինքը ռևանշի մասին չի մոռացել։ Անհրաժեշտ է ինչ-որ գոնե սիմվոլիկ հաջողություններ ցույց տալ։ Եթե ինչ-որ բարձունքներ, առավել ևս՝ գյուղեր գրավվեն, դա բոնուս կլինի, թեկուզ աննշան ապացույց, որ Ադրբեջանի ղեկավարությունը քնած չէ։ Հայաստանին անհրաժեշտ է իրավիճակը պահել իր ունեցած ստատուս քվոյի շրջանակներում, և ոչ մի դեպքում չի կարելի շատ նահանջել, քանի որ դա աղետ կլինի Փաշինյանի համար։ Դրա համար էլ երկու կողմերը ուժեղ ռիսկի են դիմում, և կարծում եմ, որ հիմա՝ ինչ-որ ոչ-ոքիի՝ պլյուս-մինուս կողմերից մեկի օգտին, հասնելուց հետո, այս ամենը կշարունակվի ևս հինգ-վեց օր․ սա նմանատիպ բախումների ստանդարտ ժամկետն է, կողմերից ոչ մեկին հիմա երկարատև պատերազմ պետք չէ։
– ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը հանդես եկան, փաստացի, նույնատիպ հայտարարություններով և արտաքին ուժերին հորդորեցին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց։ Ո՞ւմ նկատի ունեին։ Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները հաշվի առնելով կարո՞ղ ենք ասել, որ այդ ուղերձն առաջին հերթին Անկարային էր ուղղված։
– Դա ուղղված էր և՛ Անկարային, և՛ Ռուսաստանին, բայց իրականում դա միանգամայն հերթապահ հայտարարություն էր իմ կարծիքով, քանի որ արտաքին ուժերն առանձնապես հաճույքով չեն խառնվում այս պատմությանը։ Թուրքիայի մասնակցության մասին բոլոր խոսակցությունները բավականին վիրտուալ են, քանի որ Թուրքիան, այո, իր դերն է խաղում այս տարածաշրջանում։ Սա միանգամայն բնական և ոչ անքան շոշափելի, ոչ այնքան գլոբալ երևույթ է․ պարզապես թուրքական քաղաքականության միանգամայն հասկանալի շարունակությունը, ես այստեղ ոչ մի հատուկ բան չեմ տեսնում։ Հատկապես որ Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին։ Թուրքիան պարզապես գրագետ ձևով օգտվում է այս իրավիճակից։ Իսկ կիրառական իմաստով Թուրքիան, իմ կարծիքով, փորձում է խաթարել այն հավասարակշռությունը, որից Ռուսաստանն օգտվում էր՝ աջակցելով երկու կողմերին։ Այժմ Թուրքիան մի փոքր նեղում է Ռուսաստանին այդ բալանսի համար, բայց դա իհարկե խորապես ռուս-թուրքական հարց է, բոլորովին ոչ ռազմական, սրացման ոչ մի վտանգ չպարունակող։ Եվ կարծում եմ, Լավրովի և Չավուշօղլու խոսակցության ժամանակ ինչ-որ տեղական թեմաներ են քննարկվել, օրինակ՝ Չավուշօղլուն կարող էր հիշեցնել Լավրովին, որ Լավրովը Հայաստանին հիշեցնի, որ պետք չէ սադրել Նախիջևանի կողմից, քանի որ դա, իրոք, Թուրքիային կստիպի ակտիվանալ, ինչը վերջինս ամենևին չի ուզում։ Կարծում եմ նման բաներից են կազմված ռուս-թուրքական զրույցները, և նրանց հարաբերությունների վրա հազիվ թե մեծ ազդեցություն թողնեն Ղարաբաղում կատարվող իրադարձությունները։
– Մոսկվան կբավարարվի կողմերին՝ բանակցությունների վերադառնալու ընդհանուր կոչերո՞վ, թե՞ որևէ այլ ազդանշան էլ կլինի, նաև՝ Թուրքիային ուղղված։
– Կարծում եմ Մոսկվան առաջին հերթին հետաքրքրված է նրանով, որ բանակցությունների սեղանը հենց ի՛ր տարածքում լինի, ինչպես Սոչիի կամ Կազանի դեպքերում, հետաքրքրված է, որ ի՛նքը համակարգի այդ սեղանը, բայց 2016-ի հետ համեմատած փոփոխություններ են եղել, քանի որ Մոսկվայի ռեսուրսները պակասում են, ինչպես հարևան երկրներում։ Ինչքանո՞վ ստիպված կլինեն կիսվել Թուրքիայի հե՞տ․ չեմ կարծում, որ ինչ-որ ուժեղ անտագոնիզմ կլինի, կարծում եմ Ռուսաստանն ու Թուրքիան կփոխլրացնեն միմյանց, պարզապես Ռուսաստանին անհրաժեշտ կլինի նորացված որմնախորշ գտնել այս համատեքստում։ Այնպես որ, խոսքը որոշակի փոփոխությունների մասին է, բայց, մյուս կողմից, ոչ ոք չի ուզում այդտեղ ներքաշվել, ռուսական խաղաղապահներին ոչ ոք չի համաձայնի, այլ խաղաղապահների հետ չի համաձայնի Ռուսաստանը, այնպես որ, ամեն ինչ նույնը կմնա, և մեկ, երկու, երեք, չորս տարին մեկ մենք նման սրացումներ կտեսնենք, որոնք, ցավոք, կարող են ավելի լայն ու խորը լինել, քանի որ, կրկնեմ, պետք է ազատվել է խոստումների գծով լարվածությունից, բայց ամեն անգամ այդ ճնշումն ավելի ուժեղ է լինելու, և ամեն անգամ այդ բախումներն ավելի մասշտաբային են լինելու։