Այսօր առավոտյան Բելառուսում ոստիկանները խուզարկություններ են իրականացրել իրավապաշտպանների, լրագրողների, անկախ արհմիությունների ներկայացուցիչների բնակարաններում ու գրասենյակներում, հայտնում է Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։
Քննիչները, մասնավորապես, այցելել են Լրագրողների բելառուսական ասոցիացիա (ԼԲԱ), ռեգիստռացիայից զրկված «Վեսնա» կենտրոնի իրավապաշտպաններին, Ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիության անդամներին, Մինսկում, Մոգիլյովում, Վիտեմբսկում, Գոմելում, Մոզիրում, Բրեստում և Ռեչիցայում բնակվող արհիութենական կամավորներին։ Ընդհանուր առմամվ նվազագույնը 25 խուզարկություն է իրականացվել։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ խուզարկությունների նպատակը «բողոքի ակցիաների ֆինանսավորման հանգամանքները պարզելն է»։
Մարդիկ, ում տներում խուզարկություններ են իրականացվել, պատմում են, որ իրենք քրեական որևէ կարգավիճակ չունեն։ Դեռևս հայտնի է մեկ ձերբակալվածի մասին․ Tut.by հարթակի փոխանցմամբ, բերման է ենթարկվել իրավապաշտպան Դմիտրի Սոլովյովը։ Լրագրողների ասոցացիայի նախագահ Անդրեյ Բաստունեցը պատմել է, որ ինքն անձամբ դեռևս ազատության մեջ կմնա, բայց քննիչներն արգելել են հանրայնացնել խուզարկության մանրամասները։ ԼԲԱ գրասենյակից առգրավել է ԷՀՄ համակարգային բլոկն ու կազմակերպության նոր անդամների հայտարարագրերի թղթապանակը։
https://twitter.com/baj_by/status/1361618057077141507
«Սա իսկական պետական ճգնաժամ է։ Հանուն իշխանության պահպանման, ռեժիմը ճնշում է այնգամ նրանց, ովքեր պաշտպանում են մարդկան իրավունքները։ Քանի դեռ երկրում նման բան է կատարվում, բոլորս վտանգի մեջ ենք», – խուզարկություններին անդրադառնալով հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։ Նրա խոսքով, Ալեքսանդր Լուկաշենկոն այսպիսով ինքն իր ձեռքով իր և իր շրջապատի դեմ նյութեր է նախապատրաստում միջազգային դատարանի համար։ Տիխանովսկայան պատել է, որ իր շտաբը Եվրամիությանն ու ՄԱԿ֊ի հանձնաժողովին տեղեկություններ է ներկայացրել իրավապահների ապօրինի գործողությունների մասին ու պահանջել համապատասխան միջոցներ կիրառել։
«Խուզարկությունների, ձերբակալությունների, քրեական հետապնդումների միջոցով լրագրողներին ու իրավապաշտպաններին, այդ թվում՝ Բելառուսում Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ֊ի գրասենյակի հետ համագործակցողներին վախացնելն անթույլատրելի է։ Խոսքի և հավաքների ազատությունները պետք է պահպանվեն ըստ միջազգային ստանդարտների», – գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոմիսար Դունյա Միատովիչը։
Harassment thru searches, arrests & criminal prosecution of journalists & #humanrightsdefenders, incl. @coe & @un partners in #Belarus are unacceptable. Freedoms of expression, association & assembly shld be ensured according to intl #humanrights standards. #BAJ #Viasna #disright
— Commissioner for Human Rights (@CommissionerHR) February 16, 2021
Նախագահական ընտրություններից ի վեր (2020 թվականի օգոստոսի 9) Բելառուսում բողոքի ցույցեր են ընդդեմ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Նա պաշտոնավարում է արդեն վեցերորդ ժամկետով։ Բողոքի ցույցերի մասնակիցները պնդում են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, և որ այդ ընտրությունների իրական հաղթողը Սվետլանա Տիխանովսկայան է։ Վերջինս ճնշումների պատճառով ստիպված է եղել լքել երկիրը։
Լուկաշենկոն մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ բողոքի ալիքի ետևում կանգնած են «եվրոպական տիկնիկավարները»։