Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Հայտնաբերվածների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1541 աճյուն։