44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի տան դահլիճում շուրջ 500 ոստիկանների հավաքելու և (դրա հետևանքով) մեկ հրթիռի հարվածից 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ:
Գործը հարուցվել է ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարի ազատազրկում:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոանիսսյանն այս կապակցությամբ ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ապագայի համար առավել կարևոր է ոչ թե այս սխալի մեղավորներին պատժելը, այլ ոստիկանության ղեկավար կազմին պատերազմի ժամանակ գործելուն կրթելը:
Հիշեցնեմ, որ 500 ոստիկանների հրամանատարին (ով Լոռվա մարզային ոստիկանապետն էր) որևէ մեկը երբեք չի կրթել, թե ինչ վտանգներ կան ռազմաճակատում, դրա թիկունքում ու ինչպես ապահովել ռազմաճակատ մեկնող զորքի անվտանգությունը: Արդ, ոստիկանության և մոբիլիզացիայի ենթակա մյուս ուժայինների ղեկավար պաշտոնյաները պատերազմի ժամանակ գործելու հմտությունների դասընթացների ու վերապատրաստումների կարիք ունեն»:
Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության և ոստիկանությունում տիրող հանցավոր բարդակի մասին