Home / Դատարան / Վաղը Երևանում Սալման Մուկաևի դատն է․ Ռուսաստանում նրան կսպանեն

Վաղը Երևանում Սալման Մուկաևի դատն է․ Ռուսաստանում նրան կսպանեն

Չեչնիայից փախած Սալման Մուկաևին կարող են արտահանձնել Ռուսաստան, որտեղ նրան մահ է սպառնում։ Դատը վաղն է՝ Երևանում։

Սալմանի հետ հարցազրույցը․

 

Սալմանը ձերբակալվել է 2020-ին Գրոզնիում՝ նույնասեռական լինելու կասկածանքով։ Բաժանմունքում նրան ծեծել են, սկոտչով կապել, խեղդել տոպրակով և հոսանքահարել։ Սալմանին ստիպել են «խոստովանել», թե սեռական հարաբերություններ է ունեցել ընկերոջ հետ։ 7 օր անց նրան ազատ են արձակել՝ պայմանով, որ «կհամագործակցի»։ Սպառնացել են, որ հրաժարվելու դեպքում քրգործ կկարեն, ստիպել են ստորագրել դատարկ թղթերի վրա։

Համագործակցելու դեպքում նա պետք է ծանոթանար տղամարդկանց հետ և հրավիրեր նրանց հատուկ բնակարաններ, որոնք վերահսկվում են ուժայինների կողմից։ Սալմանը դա չի արել, այլ փախել է Հայաստան և հայտնվել արտահանձնման վտանգի տակ։ Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել։

մանրամասները՝ Սալման Մուկաևի կյանքը վտանգված է․ Հայաստանը կարող է հանցակցել

Վաղը տեղի է ունենալու արտահանձնման գործով դատը։ Ռուսաստանում Սալմանին մահացու վտանգ է սպառնում։ Բոլոր նրանց, ովքեր գտնվում են Երևանում և դեմ են արտահանձնմանը, СK SOS խումբը կոչ է անում ժամը 15։20-ին գալ Գարեգին Նժդեհ 23՝ Վարչական դատարանի մոտ։