Home / Բանակ / Անցյալ տարի Ստեփանակերտում

Անցյալ տարի Ստեփանակերտում

2022 թվականի ամռանը որոշել էի գնալ Լեռնային Ղարաբաղ։ Գնացի Երևանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն՝ Ռուսաստանի քաղաքացիներին պետք էր մուտքի արտոնագրի պես մի բան ստանալ։ Կոչվում էր «գրանցման քարտ»՝ А4 ֆորմատի թուղթ, որի վրա գրված էր իմ անուն-ազգանունն ու անձնագրի համարը։ Փաստաթուղթը թույլ էր տալիս հուլիսի մեկից չորսը այցելել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան՝ «բացառությամբ առաջնագծերի»։ Փոքրիկ հարցաշար լրացրեցի, ամբողջ պրոցեսը տևեց մոտ 10 րոպե, վերջում ներկայացուցչության աշխատակիցը զգուշացրեց՝ խաղաղապահներին լուսանկարել չի կարելի, «կանցնեք նրանց և ազատ կլինեք»։ Ուրախ-ուրախ հրաժշետ տվեցինք միմյանց, անցակետի հետ կապված հարցեր էլ չտվեցի։ Լաչինի միջանցքի մուտքի մոտ փոքր վրան կար՝ Հայաստանի անցակետը, ստուգեցին փաստաթղթերս, բարի ճանապարհ մաղթեցին։ Հաջորդ կանգառը ռուս խաղաղապահների բլոկպոստն էր։ Նրանցից մեկը՝ կալաշնիկովը ուսին, բացեց դուռը, նայեց միկրոավտոբուսի ներսը, հարցրեց «այցի նպատակը»։ Դեռ հինգ կամ վեց նման բլոկպոստ էր լինելու, ստույգ թիվն արդեն չեմ հիշում։ Ավտոսրահ երկրորդ ներխուժումից հետո՝ արդեն «մուխայով», դատելու կարողությունն ինձ լքեց։ Ստեփանակերտում մեզ դիմավորեց նախօրոք վարձակալված բնակարանի տանտերը, հարցրեց՝ ինչի՞ ես վախեցել, խաղաղապահները «պաշտպանում են մեզ»։

Ռուսական բոլոր բլոկպոստերը առատորեն զարդարված էին դրոշներով և պաստառներով՝ «Կա այդպիսի մասնագիտություն՝ պաշտպանել Հայրենիքը», ասես հռչակում էին ուրիշի տարածքում ռազմական զորախմբի ներկայության առաջնահերթությունները։

Շնորհակալություն Ալյոշա Ռոգոժինին, որ աջակցել է ինձ այդ ճանապարհին, և Ալեքսանդր Կոսիխին, որ օգնել է ընտրել լուսանկարները և նախապատրաստել հրապարակումը։

Karabakh5

Karabakh2

Karabakh3

Karabakh4

Karabakh13

Karabakh6

Karabakh7

Karabakh8

Karabakh9

Karabakh10

Karabakh11

Karabakh12

Karabakh1

Karabakh14

Karabakh15

Karabakh16

Վերջին օրերին այս լուսանկարներից շատերը կտրվել են, որ փոխանցվեն զոհված զինծառայողների ընտանիքներին

Karabakh18

Karabakh19

Karabakh20

Karabakh17

Karabakh21

Karabakh22

Karabakh24

Անաստասիա Կարկոցկայա