Home / Օրենքի մարդիկ / Ռուսաստանում պետք է լռել երեխա չարտադրելու մասին

Ռուսաստանում պետք է լռել երեխա չարտադրելու մասին

Ռուսաստանի Պետական դուման երկրորդ և միանգամից երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախագիծը, որն արգելում է չայդֆրիի՝ երեխաներ չունենալու գիտակից որոշման պրոպագանդան։

Օրենքն արգելում է չայլդֆրիի մասին տեղեկատվության տարածումը ինտերնետում, ԶԼՄ-ներում, կինոյում և գովազդներում։ Սոցիալական ցանցերն այսուհետ պարտավոր են համակարգել երեխա չունենալու պրոպագանդայի մասին կոնտենտը։ Այս կանոնին չհետևող ռեսուրսները կհայտնվեն Ռոսկոմնադզոռի կողմից արգելված կայքերի ռեեստրում։ Ֆիլմերը, որոնք պարունակում են չայդֆրի գաղափարախոսության մասին տեսարաններ կամ ռեպլիկաներ, կզրկվեն վարձույթի վկայականներից։

Այսօր ընդունվել է նաև օրենքի նախագծի փոփոխությունը, համաձայն որի վանական կյանքի, նաև՝ կուսակրոնության մասին տեղեկատվության տարածումը թույլատրվում է։

Նոր սահմանված արգելքին չհետևելու համար սահմանվել է տուգանք՝ 100 հազարից մինչև 4 միլիոն ռուբլի։ Օտարերկրյա քաղաքացիություն ունեցողների համար տույժի չափը նույնն է, բայց կարող են նաև արտաքսել Ռուսաստանից։

Բացի այդ, Գոսդուման ընդունել է օրինագիծ, որն օտարերկրացիներին արգելում է Ռուսաստանից երեխա որդեգրել։ Գոսդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ այս նախաձեռնության նպատակը երեխաներին «հնարավոր վտանգներից» պաշտպանելն է։ Պատգամավորները նշել են, որ դա հատկապես վերաբերում է Արևմուտքի թշնամական երկրներին։ ԱՄՆ քաղաքացների կողմից Ռուսաստանից երեխա որդեգրելն արգելվել էր դեռևս 2013-ին։