Home / Բանակ / Իսրայելը կարող է թուլացնել Լիբանանի ոչնչացումը

Իսրայելը կարող է թուլացնել Լիբանանի ոչնչացումը

Իսրայելի իշխանությունները Հեզբոլլահի հետ նախնական համաձայնության են եկել Լիբանանում կրակի դադարեցման վերաբերյալ, գրում են Ynet-ը և CNN-ը։

CNN-ի մեջբերած աղբյուրների համաձայն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «ընդհանուր առմամբ» հավանություն է տվել հրադադարի պայմանագրին։ Եղել են որոշ տարաձայնություններ կոնկրետ կետերի վերաբերյալ, այդ մասին նշումներ են արվել և փոխանցվել լիբանանական կողմին։ Բացի վարչապետը, փաստաթուղոը պետք է հաստատի նաև Իսրայելի կառավարությունը։

Ynet-ը գրում է, որ Նեթանյահուն կրակի դադարեցման համաձայնագիրը դիտարկել և հավանության է արժանացրել Հեզբոլլահի կողմից հրթիռակոծությունների ուժգնացումից հետո։ Միայն նոյեմբերի 24-ին խմբավորումն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 255 արկ է արձակել։  

Հարթակի տվյալներով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտայնը արդեն իսկ Լիբանանի իշխանություններին զեկուցել է Իսրայելի համաձայնության մասին։ Նա երկու կողմերին էլ զգուշացրել է, որ եթե հրադադարի շուրջ ներկայիս բանակցությունները վերջնական արդյունքի չբերեն, ԱՄՆ-ն հրաժարվելու է միջնորդի իր դերից։

Axios-ը գրում է, որ համաձայնագրի քննարկվող նախագիծը 60 օրանոց անցումային շրջան է ենթադրում։ Այդ ընթացքում իսրայելական ուժայինները պետք է հեռանան Լիբանանի հարավից, լիբանանական բանակը պետք է տեղակայվի սահմանամերձ հատվածներում, Հեզբոլլահի զինվորականները պետք է ծանր զինատեխնիկան տանեն դեպի Լիտանի գետից հյուսիս։ Նաև նախատեսվում է ստեղծել կոմիտե՝ ԱՄՆ ղեկավարությամբ, որը կվերհսկի պայմանագրով սահմանված կետերի իրականացումը։

Իսրայելը Լիբանանում ռազմական գործողությունները սկսել էր սեպտեմբերին։ Նպատակը Հեզբոլլահի ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների ոչնչացումն էր։ Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «սահմանափակ ռազմական օպերացիայի» արդյունքում 3.5 հազար մարդ է սպանվել։