Թուրքիայի Կարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել, ևս 32-ը հոսպիտալացվել են, տեղի իր աղբյուրներին հղվելով գրում է Associated Press-ը։
Հրդեհը բռնկվել է առավոտյան 3-ին, տեղի բազմահարկ հյուրանոցի ռեստորանային հատվածում։ Հյուրանոցում այդ պահին 234 մարդ էր ապրում։ Առնվազն երկուսը մահացել են խուճապահար պատուհանից դուրս նետվելու պատճառով։ Որոշները փորձում էին իրենց սենյակներից իջնել սավանների և ծածկոցների միջոցով։
Հրդեհի պատճառների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան։ Կառավարությունը գործի քննության համար վեց դատախազների է նշանակել։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության 30 և շտապօգնության 28 մեքենաներ։ Հյուրանոցային համալիրը տեղակայված է լեռնալանջի թեք հատվածում, ինչը բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները։
Անվտանգության նկատառումներից ելնելով, Կարթալկայայի այլ հյուրանոցներում մնացող քաղաքացիներին տեղափոխել են Բոլու շրջանից ոչ հեռու գտնվող այլ հյուրանոցներ։