Պետհիմնարկների և ՏԻՄ աշխատողների ճյուղային արհմիությունը առանձին մայիսմեկյան հավաք էր կազմակերպել Ազնավուրի հրապարակում. Արհմիությունների կոնֆեդերացիայի տոնական քայլերթին նրանք չէին միացել:
Միջոցառման պահանջները նույնն էին, ինչ նախորդ տարի՝ ներդնել սոցիալական երկխոսության մեխանիզմներ, վերանայել գործադուլի օրենադրական կարգավորումները, բարձրացնել աշխատավարձերը՝ գնաճին համաչափ, ապահովել վերահսկողություն աշխատանքային օրենադրության խախտումների նկատմամբ:
Հավաքին մասնակցում էին նաև երիտասարդ մարքսիստներ: Նրանք արհմիության անդամ չեն, բայց աջակցում են աշխատավորական ինքնակազմակերպմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և փնտրում համագործակցության հնարավորություններ՝ հույսով, որ ապագայում քաղաքական հենք կստեղծեն աշխատավորների «տնտեսական պայքարի» համար: