Փետրվարի 4-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական, Ժուրա կանտոնի և Շվեյցարիայի Հանրապետության նախկին նախարար, Սեմրա հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի և նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաև Սեմրա հիմնադրամի և Երևանի Արաբկիր բժկական կենտրոնի միջև համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը կարևորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին և արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: