Home / Հայաստան / Գալուստ Սահակյանն ասել է՝ ինչու է անջատում միայն Զարուհի Փոստանջյանի բարձրախոսը

Գալուստ Սահակյանն ասել է՝ ինչու է անջատում միայն Զարուհի Փոստանջյանի բարձրախոսը

Պատգամավորն իր տեսակետն արտահայտելու համար այլ միջոցներ ունի, դա միայն ԱԺ ամբիոնը չէ: Այսպես է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բացատրել, թե ինչու է ինքն անջատում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բարձրախոսը, երբ վերջինիս խոսքն իրեն վիրավորական է թվում:

ՀԱԿ խմբակցության պատմագավոր Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել, թե արյդոք խոսափողն անջատելը կողմնակալության և պաշտոնի ընտրովի չարաշահում չէ: Փաշինյանը հիշեցրել է, որ Զարուհի Փոստանջյանի ընդհատված «Դատավճիռ Սերժ Սարգսյանին» ելույթից հետո, ԱԺ ամբիոնից շատ վիրավորական ելույթներ են ունցել ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը և նույն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ նրանց բարձրախոսը չի անջատվել:

Սահակյանն ասել է, որ Զարուհի Փոստանջյանի ելույթը վարկաբեկիչ էր:

«Մի բան է, երբ պատգամավորները բանավիճում են, այլ բան է, որ պատգամավոները պետությանը վարկաբերկում են։ Ես չեմ կարծում, որ այստեղ պետք է հնարավորինս հավասար պայմաններով նայել հարցին: Ամենալավ բանը հասարակության, մարդու համար, դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է տալիս, հենց էլկտրաէներգիան չի գործում»,-ասել է նա:

ԱԺ նախագահը հավելել է, որ նույնիսկ երբ իր համար տհաճ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, նրա խոսափողը չի անջատվում: