ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներում ռազմավարական ապրանքների առևտրի դեպքում հրաժարվել դոլարից և անցում կատարել ռուբլիով հաշվարկին։ Այս մասին հայտնում է ntv.ru կայքը: Այսպիսի հայտարարությամբ է նա հանդես եկել այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ բելառուսական Գրոդնոյում ընթացող հանդիպման ժամանակ:
«Հարկավոր է քայլեր ձեռնարկել ԵՏՄ-ում ազգային արժույթներով կատարվող փոխադարձ հաշվարկների ակտիվացման և դոլարիզացիան նվազեցնելու ուղղությամբ:
Մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերում փորձի փոխանակումը նույնպես արդիական է: Այդ համատեքստում կարևոր է ռամզավարական նշանակության ապրանքների վաճառքը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարն առանց [այդ գործընթացը] դոլարին կապելու», – ասել է Աբրահամյանը: