1) Ասել, թե «լեյբորիստները կորցրեցին Հյուսիսը», նշանակում է ավելի շատ աղճատել իրականությունը, քան բացատրել այն։ Այո, լեյբորիստները կորցրեցին Հյուսիսի հետինդուստրիալ և ագրարային մասը՝ ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ում դեմոկրատները պարտվեցին rust belt-ում (թարգմանաբար «ժանգոտ գոտի»՝ տերմին, որը նկարագրում է ԱՄՆ միջարևմտյան տարածքները, որոնք տնտեսական անկում և բնակչության կորուստ են ունեցել 1980-ականներից սկսված ապաարդյունաբերության պատճառով – խմբ․)։ Բայց հյուսիսի մեգապոլիսներում (Մանչեստեր, Լիդս, Նյուքասլ, Շեֆիլդ, Լիվերպուլ) մեծամասնությունը քվեարկել է լեյբորիստների օգտին։ Շեֆիլդում Լեյբոր է ընտրել քվեարկողների 70%-ը, պահպանողականները ստացել են 12%, համարյա նույն հարաբերակությունը, ինչը ունեցանք Լոնդոնի հյուսիսում՝ ուլտրա լիբերալ Իսլինգտոնում՝ Ջերեմի Քորբինի ծննդավայրում։
2) Ինչո՞ւ նախկին ուրբանիստական Հյուսիսում չքվերակեցին Լեյբորի օգտին։ Հաստատ ոչ այն պատճառով, որ Քորբինը «շատ ձախ» է։ Հակառակը, սոցիալական քաղաքականությունը, որ խոստանում էր իրականացնել Լեյբորի Մանիֆեստը շատ պոպուլյար է։ Նա , ով այս ընտրություններից դուրս կբերի, թե Լեյբորը պետք է նահանջի դեպի ցենտրիզմ, ինչպես Բլերի տարիներին, դիտավորյալ աղավաղում է իրավիճակը։
3) Լեյբորի պարտության մեջ ես տեսնում եմ երեք հիմնական պատճառ․ Լեյբորի համար անհնար էր Բրեքսիթի հարցում կողմ վերցնել, մեդիան Քորբինիի դեմ ակտիվորեն գրում էր անընդհատ՝ սկսած 2015-ից։ Եվ որ ավելի կարևոր է քան այս երկու պատճառները՝ այս հյուսիսային համայնքները տնտեսական տրոհման և սոցիալական ֆրագմենտացիայի մեջ են տարիներ շարունակ՝ սկսած դեռ Թեչերի տարիներից։ Տրոհում, որ շարունակվում է մինչև օրս․․․
4) Լեյբորը չէր կարող Բրեքսիթի հարցում հստակ լինել, քանի որ Լեյբորի հիմքը՝ ուրբանիստական միջին խավը, հետ-ուրբանիստական և աղքատ աշխատավորների խավը խորը տարաձայնություններ ունեն Բրեքսիթի հարցում։ Ի՞նչ անել, երբ քո ընտրողների կեսը ԵՄ-ում մնալու մոլի կողմնակիցներն են, իսկ մյուսները՝ մոլի անջատողականներ: Կարող ես խելիքին մոտ քաղաքակություն առաջարկել, որը և կհարգի հանրաքվեի արդյունքները, և վերջնական քվեարկության հնարավորություն կտա։ Սակայն այս խելամիտ առաջարկը, փաստորեն, ընդունեցին միայն մնալու կոմնակիցները։ Եթե Լեյբորը հայտարարեր, որ կողմ է ԵՄ-ում մնալուն, միայն կօտարացներ Հյուսիսի աղքատ ընտրողներին։ Մի հավատացեք՝ ցենտրիստները հակառակն են պնդում։ Գուցե Հյուսիսում Լեյբորը հաղթեր, բայց Հարավում իր ձայները կգնային Լիբերալ Դեմոկրատներին։
5) Մեդիայի ատելությունը Լեյբորի հանդեպ չի կարելի գերագնահատել։ Սա ամենամեծ դասն է, որ Սանդերսը պետք է հաշվի առնի իր նախագահական ընտրապայքարում ԱՄՆ-ում։ Չես կարող հաղթել մեյնսթրիմ մեդիա դաշտում և չարժի նույնիսկ մտնել այդ տարածք։ Ստեղծեք հաղորդակցության այլընտրանքային ուղիներ ու ալիքներ, հասնելու համար նրանց, ովքեր ձեր հիմքն են: Չնայած դա էլ կարող է բավարար չլինել։
6) Ընտրարշավը երեկ Շեֆիլդում և Բարնսլեյում բացեց մեր աչքերը։ Հարավային Յորքշիրը եղել է ածխի հանքերի մեծ կենտրոն, որն ավիրվեց երբ պոչամբարները փակվեցին 1980-ականներին ածխափորների գործադուլների շնորհիվ։ Հյուսիսի քաղաքային տարածքները վերականգնվել են, և նոր տնտեսություններ կան, բայց բուն Յորքշիրը՝ ոչ։ Դժբախտության զգացումը համատարած էր։ Ում հետ խոսում էինք՝ թշնական և կասկածանքով էր տրամադրված։ Վերջին նախընտրական օրն էր, ու դեռ կոմնորոշված չէին՝ ում օգտին են քվեարկելու։ Սա այն է, ինչ լինում է, երբ արհմիությունները վերածվում են։ Մարդիկ վերադառնում են իրենց տներ, կատարում են տաժանակիր աշխատանք, որպեսզի գոյատևեն։ Քաղաքականության մասին իմանում են կամ մեդիայից, կամ մասնավոր զրույցներից, այլ ոչ թե կոլեկտիվ կազմակերպված և վստահելի կրթությունից։ Նման հարցը չի կարող լուծվել մի ամսվա ընտրարշավով։ Այս հարցը լուծելու համար տարիների ջանքեր են պահանջվելու։ Եվ ինչը ամենակարևորն է, սա չի կարող լուծվել պառաշուտային օպերացիայով։ Օպերացիան պետք է լինի համայնքների ներսից՝ հաշվի առնելով դրանց ատոմիզացիայի վիճակը։
Քեթի Ֆոքս-Հոդես
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ