Դեկտեմբերի 22-ի գիշերը Հոնկոնգի պետական համալսարանի տարածքից հեռացրեցել են Տյանանմենի հրապարակի զոհերի ութմետրանոց հուշարձանը։ Բանվորները ամբողջ գիշեր աշխատել են պլաստմասսե պատնեշների հետևում, իսկ անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են լրագրողներին ու խանգարել նկարահանումները։
Հուշարձանը ստեղծվել է ի հիշատակ բազմաթիվ զոհերի՝ որոնք 1989 թվականին մասնակցել են Պեկինի Տյանանմեն հրապարակի ցույցերին․ այն անվանվել է «ամոթի սյուն» («pillar of shame»)։ Շաբաթներ շարունակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին հրապարակում՝ պահանջելով ավելի մեծ քաղաքական ազատություններ։ Նույն տարվա հունիսին չինական կառավարական զորքերը կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա։
Դեպքից հետո Չինաստանը պաշտոնապես հայտարարել է 200 քաղաքացու և մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների մահվան մասին։ Տարբեր աղբյուրների հաշվարկով, սակայն, իրական զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի։
Տարիներ շարունակ Հոնկոնգը համարվում էր Չինաստանի միակ տարածաշրջանը, որտեղ չեն մոռացել 1989-ի սարսափելի իրադարձության մասին։ Երեսուն տարի շարունակ այնտեղ կազմակերպվել են զոհերի հիշատակի ամենամյա ցույցեր։ 2020-ին դրանք արգելվեցին՝ պատճառաբանվելով Կորոնավիրուսային պանդեմիայի սահամանափակումներով։
Այս տարի հոկտեմբերին, զոհերի հիշատակման ցույցերին մասնակցելու համար 9 պրոդեմոկրատական ակտիվիստներ դատապարտվել են 6-10 ամսվա ազատազրկման։ Դեկտեմբերի սկզբին նույն հիմքով 13 ամիս ազատազրկման է դատապարտվել մեդիամագնատ Ջիմի Լայը։