Home / Շուկա / Չինաստանը ևս միջանցք է առաջարկում Հայաստանին

Չինաստանը ևս միջանցք է առաջարկում Հայաստանին

Չինաստանը համագործակցության հնարավորություն է տեսնում Հայաստանի հետ «Գոտի և ճանապարհ նախաձեռության» շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուն՝ ապրիլի 18-ին Հայստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։  

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հակոբ Արշակյանը չինացի կոլեգային պատմել է տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին և համոզմունք հայտնել, որ հայ-չինական ծրագրերը կարող են նպաստել երկարատև խաղաղության հաստատմանը: 

Նա պատմել է նաև Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և կարևորել, որ «խաղաղության և անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանը» աջակցի դրան։ 

«Գոտի և ճանապարհ նախաձեռնությունը» Չինաստանի արտաքին ազդեկությունը մեծացնելու քաղաքականության մեխն է։ Դրա նպատակն է  ստեղծել տրանսպորտային, այդ թվում՝ ծովային, էներգետիկ, թվային ենթակառուցվածքներ պատմական մետաքսի ճանապարհի երկայնքով, մեծացնել և արագացնել համաշխարհային առևտրաշրջանառությունը։ 

Ծրագիրը սկսվել է 2013 թվականին։ Դրան առայժմ միացել է 155 պետություն։ Չինական ներդրումները հասել են նաև երկրներ, որոնք պատմականորեն դուրս են եղել չինական ազդեցությունից, սակայն ունեն ենթակառուցվածքները վերանորոգման կարիք, օրինակ՝ բալկանյան երկրները, հետսոցիալիստական երկրները, ավիրված ենթակառուցվածքներ ունեցող ասիական երկրները։ 

Նախնական շրջանում չինական ներդրումներն ուրախությամբ ընդունում էին բոլորը, ով փնտրում էր այլընտրանք Արժույքի միջազգային հիմնադրամի և Համաշխարհայի բանկի վարկային ծրագրերին։ Մասնավորապես, Աֆրիկական երկրներում։ Սակայն, հետագայում պարզվեց, որ չինական ներդրումները ևս բարեգործական չեն և անմարելի պարտքերի տակ են թողնում։ Մասնավորապես Քենյան «Գոտի և ճանապարհ նախաձեռնությունով»կուտակել է 6  միլիարդ պարտք, սակայն կառուցված 700-կիլոմետրանոց երկաթգիծը սպասված եկամուտը չի ապահովում։ Չինական վարկերը նաև տրվում են պայմանով, որ պայմանագրերի դետալները  գաղտնի կպահվեն։  

Գոտի և ճանապարհը կազմված է վեց տնտեսական միջանցքներից՝ նոր Եվրասիա ցամաքային կամուրջ, Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան տնտեսական միջանցք, Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիայի տնտեսական միջանցք, Չինաստստան- Հնդկաչինական թերակղզի տնտեսական միջանցք  և Չինչաստան-Պակիստան տնտեսական միջանցք։ 

photo_2024-04-18_23-46-34

«Գոտի և ճանապարհ նախաձեռնության» կողմնակիցները մեծ հույսեր են կապում, որ այն կարագացնի ազատ առևտուրը։ Ընդդիմախոսները տեսնում են նեոգաղութային ռիսկեր։ 

Հարավային Կովկասում առայժմ «Գոտի և ճանապարհ նախաձեռնության»  մաս է կազմում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով շրջանցում է Հայաստանը։ 

տե՛ս Մոսկվայից՝ Հայաստանով, Ադրբեջանով նաև դեպի Հնդկաստան