Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա, սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100.000 դրամ:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն: