Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն։ Զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, հայտնում է Ղարաբաղի արտակարգ իրվաիճակների պետական ծառայությունը։
Զինադադարից առ այսօր ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1529 մարմին։ Նրանցից 27-ը, ըստ նախնական տվյալների, քաղաքացիական անձինք են։