ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը:
Քոչարյանը պահանջում է հաստատել արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասը: Հայցը դատարանը ստացել է ապրիլի 7-ին և մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Դատարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում է պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին դադարեցվել էր Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը ՍԴ-ի կողմից անվավեր ճանաչված ՔՕ 300.1 (Սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով։