Ղարաբաղի հյուսիսային ուղղությունից՝ Արեգասար կոչվող տեղանքից, այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել՝ նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել կամ փոխանցվել է 1552 աճյուն։