Ֆիզուլիի ուղղությամբ հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Նախնական տվյալներով՝ զոհվածները պատերազմի մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Պատերազմի ավարտից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1557 աճյուն։ Որոնումները շարունակվում են։