Լիտվան 50 000 դեղաչափ Moderna պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին, հաղորդում է Լիտվայի կառավարությանը:
Խմբաքանակը Երևան կհասնի մինչև հոկտեմբերի 4-ը։ Այս տարի Լիտվան արդեն իսկ Astra Zeneca պատվաստանյութի 200 000 չափաբաժին է փոխանցել Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային:
Մինչ այժմ Հայաստանում կիրառվում են AstraZeneca, Sputnik V, Sinopharm և Corona Vac (2-րդ դեղաչափ) պատվաստանյութերը։ Սեպտեմբերի 27-ի տվյալներով՝ երկրում կատարվել է 408 535 պատվաստում, որից 264 695-ը առաջին, իսկ 143 804-ը՝ երկրորդ դեղաչափ։
Հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց 3․459 միլիարդ դրամ տրամադրել չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստյութերի գնման համար։ Օգոստոսի 18-ին արդեն Հայաստան ներկրվեց Sinopharm-ի 200 000 դեղաչափ։ Pfizer-ի՝ Հայասատան հասնելու հստակ ժամկետները, սակայն, դեռևս հայտնի չեն, բայց Առողջապահության նախարարությունն այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ «հայկական կողմն իր պարտավորություններն արդեն կատարել է և սպասում է պատվաստանյութի մատակարարմանը»։