Home / Հայաստան / Բելարուսում արգելվեց նաև Հելսինկյան կոմիտեն

Բելարուսում արգելվեց նաև Հելսինկյան կոմիտեն

Բելառուսի գերագույն դատարանը արգելել է երկրում գրանցված վերջին իրավապաշտպան կազմակերպության՝ Հելսինկյան կոմիտեի գործունեությունը։ Ըստ Բելառուսի իրավապահների՝ քննչական գործողությունների ընթացքում իբր պարզվել է, որ կազմակերպությունը հոնորարներ է վճարել «2020 թվականի նախագահական ընտրություններին դիտորդական ծառայությունների համար», ինչը երկրի օրենսդրության «կոպիտ խախտում է»։

Հելսինկյան կոմիտեն հերքում է բոլոր մեղադրանքները։ «Սա քաղաքական որոշում է, որը համապատասխանում է ներկայումս իրականացվող հետապնդումներին և ճնշումներին, քաղհասարակության կառույցների լուծարումներին», – հայտարարել է կազմակերպության նախագահ Օլեգ Գուլագը։

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ 2021 թվականին Բելառուսում փակվել է 135 ոչ կառավարական կազմակերպություն։

Հասարակական կազմակերպությունների վրա «հարձակումները» Բելառուսի իշխանություններն սկսեցին Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հուլիսին արված հայտարարություններից հետո, ըստ որոնց, երկրում իբր ահաբեկչական բջիջներ էին հայտնաբերվել։ Քիչ ժամանակ անց ուժայինները հայտնեցին լայնածավալ գործողություն սկսելու մասին։ Մեկ օրվա ընթացքում ակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում խուզարկումներ անցկացվեցին, որոնց հետևեց ոչնչացումը։ Ընդհանուր առմամբ, գրանցումից զրկվեցին հարյուրավոր հասարակական կազմակերպություններ։ Հուլիսին դրանցից շատերն իմացան սկիզբ առած լիկվիդացիոն գործընթացի մասին։ Դրանց թվում են Իրավական տրանսֆորմացիայի կենտրոնը, Եվրոպական փորձաքննության և կոմունիկացիայի գրասենյակը, Human Constanta-ն, Էկոլոգիական լուծումների կենտրոնը, «Անուններ» մեդիահարթակը և այլն։