Home / Բանտ / Մյանմայի նախկին առաջնորդը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մյանմայի նախկին առաջնորդը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել

Մյանմայի դատարանը նախկին պետխորհրդական և երկրի փաստացի առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել սադրանքների և կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներին չենթարկվելու մեջ։

Սա Աուն Սան Սու Չժիի նկատմամբ առաջին դատավճիռն էր։ Ներկայումս Մյանմայի դատարաններում շարունակվում է ևս մի քանի գործերի քննությունը․ մեղադրանքների հաստատման դեպքում 76-ամյա գործչի ազատազրկման ժամկետը կարող է անցել 100 տարին։

Հիշեցնենք, որ Աուն Սան Սու Չժին Մյանմայի կառավարությունը գլխավորում էր 2016 թվականից։ Այս տարվա փետրվարի 1-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նախկին դեմոկրատ առաջնորդը ձերբակալված է։ Իշխանության եկած զինվորականների դեմ ընթացող բողոքի ցույցերի արդյունքում երկրում ավելի քան հազար ցուցարար է սպանվել։