Home / ԼԳԲՏ+ / Հերթական հարձակումը տրանս կնոջ վրա

Հերթական հարձակումը տրանս կնոջ վրա

Հունիսի 14-ին տղամարդը հարձակվել և դաժան ծեծի է ենթարկել տրանս կնոջը, հայտնում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

«Նախ, նա զանգահարել է տրանս կնոջը, ով հանդիսանում է սեքս աշխատող՝ ցանկանալով հանդիպել նրա հետ, սակայն գալով նրա տուն, գրպանից դանակ է հանել և հարձակվել տրանս կնոջ վրա, հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ և կապտուկներ, քաշել և պոկել մազերը։

Տրանս կնոջը հաջողվել է դուրս գալ պատշգամբ և օգնություն կանչել, որից հետո բռնարարը հեռացել է։

Տրանս կինը դեպքի առնչությամբ անմիջապես դիմել է ոստիկանություն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական գործ է հարուցվել, և տրանս կինը տուժող է ճանաչվել», – նշում է կազմակերպությունը։

Իրավապաշտպան կազմակերպություններն ամեն տարի հաղորդում են տրանս-կանանց վրա տասնյակ հարձակումների մասին։ 2023-ին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել էին 28-ամյա Ադրիանային։ Սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել էր ատելության շարժառիթով․ Դատախազությունն դա քննության առարկա չէր էլ դարձրել։

տե՛ս

Հույս չկա. Երևանում սպանել են տրանս կնոջը

Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը

Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել

Հարձակումներից մեկի զոհը Epress.am-ի հետ զրույցում պատմել էր կատարվածի մասին։

տե՛ս Մեկ րոպեում բացահայտվող հանցագործությունները շարունակում են անպատիժ մնալ