Home / Մեդիա / Չկա երկրորդ Արցախյան կամ Ղարաբաղյան պատերազմ

Չկա երկրորդ Արցախյան կամ Ղարաբաղյան պատերազմ

1994 թ.-ն հայ-ադրբեջանական բախումը ավարտվեց: Այն հետխորհրդային բախումներից մեկն էր, այն լուծվեց հետխորհրդային բախումների տրամաբանությամբ: Տրոհվող պետության տրամաբանությամբ:

Չկա երկրորդ Արցախյան կամ Ղարաբաղյան պատերազմ: Այն առաջին ադրբեջանական կամ թուրքական չորրորդ իմպերիալիստական պատերազմն է: Այս պատերազմը կապված չէր սովետական տոտալիտար ժառանգության հետ, այն հիմա թվում է համարյա տիկնիկային:

Ինքնորոշվող ազգերը չեն բախվում: Նավթագազային իմպերիալիզմը պատժում է ում կուզի: Նայեք. ինչո՞ւ կա ռուս-ազերական փոխըմբռնում: Շատ տարբեր մշակույթներ են: Ի՞նչ մշակույթ: Ինչ Պուտին կամ Ալիև:

Ի՞սկ դուք ոնց եք մտածում: Պուտինն է մտածում, թե՞ Գազպռոմը: Ալիևն է մտածում, թե՞ Բաքու-Ջեյխան զիբիլատարը:

Մենք վաղուց ապրում ենք արհեստական ինտելեկտի դարաշրջանում: Բայց այն մեր պատկերացրած իդեալական ինտելեկտը չէ․ ավելի խելացի, ավելի հաշվենկատ: Այդ արհեստական ինտելեկտի անունը նավթագազատար է:

Մենք մտածում ենք, այո, ուռա, այս նոր ինտելեկտը լավ կլինի: Պետք է պատրաստ լինենք հակաուտոպիայի: Որ ապագայի արհեստական ինտելեկտը ոչ միայն բարձր չի լինելու մարդկայինից, այլ հնարավոր է, ավելի ցածր լինի:

Որքա՞ն ցածր: Առնետների, չէ ավելի ցածր: Պուտինը և Ալիևը ցույց տվեցին՝ աշխարհը կառավարող ինտելեկտը հնարավոր է լինի բլոճային:

Վարդան Ջալոյան