Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքը հրապարակել է Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը, որը նկարել են ոչնչացված իրանական կամիկաձեի ֆոնին։ Զելենսկին հիշեցրել է, որ հոկտեմբերի 28-ին ուկրաինացիները նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական զավթիչներից ազատագրվելու օրը։
— Ինչ-որ մեկը քնաթաթախ է, ինչ-որ մեկը՝ խորը քնի մեջ։ Ինչ-որ մեկը ուշադրություն չի դարձնում։ Ինչ-որ մեկը նշանակություն չի տալիս։ Կարճ ասած՝ բոլորը լռում են և մտածում նույնը․ «Ինձ չի հասնի։ Պատերազմը հեռավոր մի տեղում է։ Մերձդնեստրում ինչ-որ մի տեղ՝ դա մոլդովացիների խնդիրն է, Աբխազիայում և Օսիայում ՝ վրացիների խնդիրն է, Ղրիմում և Դոնբասում՝ ուկրաինացիների խնդիրն է։ Մեզ կշրջանցի։ Մեր հետևից չի թռնի։ Մեր հետևից չեն գա»։ Ցավոք, որպես հետևանք դա դառնում է բոլորի խնդիրը։ Նացիզմը դարձել է օրինակելի և վերադարձել նոր դիմակով ու նոր լոզունգներով, բայց նույն նպատակով․․․
Ականապատել Դնեպրի ՀԷԿ-ը կամ գրավել Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Ռումբեր գցել կարմիր խաչի կամ «երեխաներ» գրության վրա։ Գողանալ «Հունգերպլանի» (սովի պլան) հացահատիկը, ամբողջ մոլորակի համար սովի վտանգ ստեղծել։ Առևանգել և տեղահանել մարդկանց։ Չարիքն ուրիշ տեսք ունի, բայց միտքը անփոփոխ է։ Բայց վաղ թե ուշ ռազմական հանցագործությունները բացահայտվում են։ Աշխարհը սկսում է ցավագին արձագանքել։ Խաղաղեցման քաղաքականությունը վերածվում է կոպիտ հակազդեցության։ Չարիքը հայտնվում է ցուգցվանգի դիրքում։ Այնպես որ՝ չարի վերջը նույնն է։
Օկուպանտը դառնում է կապիտուլյանտ։ Բռնազավթողը՝ փախստական։ Ռազմական հանցագործները դառնում են դատապարտյալ, հարձակումը՝ դատավճիռ։ Ավերածությունները դառնում են ռազմատուգանք։ Թշնամական տեխնիկան դառնում է թանգարանային ցուցանմուշ։ Պապերի քաջագործությունները դառնում են թոռների հաղթանակ։