Ստամբուլի Իսթիքլալ փողոցի վրա երեկ ցերեկը տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 4 հոգի տեղում զոհվել է, ևս 2-ը մահացել են հիվանդանոցում, 81 հոգի վիրավոր է։
istiklal caddesi’ndeki patlama anı pic.twitter.com/3fM5KRQLWW
— fırat (@firatfstk) November 13, 2022
Պայթյունի պատասխանատվությունը ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել։ Դեպքի վայրում գտնվող Al Jazeera-ի թղթակիցը հաղորդել է 3 կասկածյալների մասին։ Գլխավոր կասկածյալը մի կին է, ով, իրավապահ ուժերի ենթադրությամբ՝ PKK-ի (քրդական աշխատավորական կուսակցության) անդամ է։ Հաղորդվում է, որ կինը փողոցում պայթուցիկներով լի պայուսակ է թողել։
Կնոջը տեսել են փողոցի նստարաններից մեկին ավելի քան 40 րոպե նստած, իսկ նրա հեռանալուց րոպեներ անց տեղի է ունեցել պայթյունը, պատմել է Թուքիայի արդարադատության նախարարը A Haber հեռուստաալիքին։
The moment of the Istanbul explosion caught on CCTV cameras. #Istanbul #Taksim pic.twitter.com/XDlvymQajm
— Newsistaan (@newsistaan) November 13, 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը ենթադրել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է՝ խոստանալով պատժել մեղավորներին։
«Սխալ կլիներ ասել, որ սա անկասկած ահաբեկչական հարձակում է, սակայն նախնական զարգացումները և քաղաքապետից ստացած իմ նախնական տվյալներն ասում են, որ դրանից ահաբեկչության հոտ է գալիս», – ասել է Էրդողանը։
Մյուս երկու կասկածյալները, ըստ աղբյուրի, 2000 թվականից հետո ծնված երիտասարդ տղաներ են։ Կասկածյալների ինքնության մասին հստակ տվյալներ դեռևս չկան։
Իսթիքլալ փողոցը նախկինում՝ 2015-2016 թվականներին, ստամբուլյան մի շարք հարձակումների էպիկենտրոն է եղել։ Այս դեպքերի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։
Ստամբուլում վերջին խոշոր հարձակումը տեղի է ունեղել 2017 թվականի հունվարի 1-ին, երբ Կալաշնիկովի ինքնաձիգով զինված, Ձմեռ պապի շորերով մի տղամարդ գիշերով ներծուժել էր Բոսֆորի ափին գտնվող Reina ակումբ ու կրակ բացել հաճախորդների վրա։ Մահացել էր 39 հոգի, ևս 69-ը՝ վիրավորվել։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը։