Միլենա Աբրահամյանը 2019 թվականից ի վեր մտածում է որոշ քաղաքական հարցերի շուրջ. ինչ է անարդարությունը, ինչպես է այն վնասում մեր մարմինները, ինչպես վերականգնվել, և ինչպես հոգ տանել ուրիշների մասին։ Պատասխաններ փնտրելու համար Միլենան զրուցել է իր ֆեմինիստ ընկերներ Դաֆնե Էրդուրի, Ջորջիա Սագրիի, Հեղինե Բաբայանի, Նինո Խարչիլավայի, Ռայե Լեյների և Լալա Ասլիկյանի հետ։ Նրանց զրույցները դարձրել են գիրք՝ Bodies in (R)elation (Մարմիններ հարաբերության մեջ)։ Գիրքը կարող է լուծումներ տալ այլ մարդկանց, ովքեր բախվել են բռնությանը և մտածել՝ ինչպես դիմադրելու մասին։
Գրքի ստեղծման մասնակիցներից երկուսը՝ իրավապաշտպան Լալա Ասլիկյանը և հունաստանցի արվեստագետ Ջորջիա Սագրին, Panicked ցուցահանդեսի շրջանակներում շարունակեցին 2019-ին սկսված և գիրք դարձած քննարկումը։
Լալա
«Ժամանակը թելադրում է»` ինչպես այդ թելադրանքին դիմադրել, ինչպես մնալ կամ ինչու մնալ քո դիրքում։ Մալևիչն ասում էր՝ ինչու է արևը թելադրում, թե ինչպես տեսնել։ Ինչու է ժամանակը թելադրում՝ ինչպես տեսնել։
Որոշ բաներ էլ չեն փոխվել ժամանակի հետ։ Դեռ 2019 թվից ֆեմինիստական խոսացություններում քննարկում էինք տերմինները և դրանց իմաստները։ Օրինակ՝ «սոլիդարություն» բառը այնքան շատ էր օգտագործվում, դարձել էր ծամոն, որ կարիք կար այդ բառից խոսելու, տեղը դնելու։ Բայց չի փոխվել ընկերության զգացողոթյունը, որ ուզում ես պահել տեքստով, կամ զրույցներով կամ այլ կերպ՝ հիմա էլ կա։
…
Գրքի տպվելուց ի վեր եղել են պատերազմ(ներ), նացիոնալիստական հեղաշրջումների փորձեր են հենց հիմա Երևանում, բռնություներ են եղել ահնատների, մեր ընկերների հանդեպ։ Այդ պահերին առաջին պատասխանը ո՞րն է։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ քեզ այնքան ճնշված ես զգում, որ ուզում ես մի բան անել, որ քեզ կենդանի զգաս։ Հարձակումների ժամանակ՝ խոսում ես ընկերների հետ։ Որն է ճիշտ պատասխանը։
Ջեորջիա
Բռնությանը պատասխան տալը չի ստեղծում միասնություն… Ինչ լեզու պետք է ունենաս, որ չլինի ռեակցիայի մեջ իշխանության լեզվի հետ։ Ինչ միասնություն կա, որը միայն գոյատևման համար չէ, որը միայն ռեակցիա չէ պատերազմներին, ագրեսիային, հուսահատությանը, դեպրեսիային, տագնապին։ Սա է կարևոր և սա իմ արվեստի մասն է։ Միայն հանրային պերֆորմանսներով չի, այլև անհատական շփումներով, որովհետև կա հանրային, որ ինտիմությամբ է ստեղծվում։ Երբ լինում է հարձակում, պետք չի փորձել ուղղել (հասցվված վնասը)։ Իշխանությունն է ուղղիչ։ Մենք պետք է կապ ունենանք իրար հետ, ոչ թե իշխանության։
Կազմակերպումը սովորաբար հասկացվում է ռեակցիայի միջոցով։ Դու ստիպված ես օգտագործել լեզու, որն արդեն պարտադրված է ուժերի կողմից, որոնց դու ճանաչում ես որպես բռնության աղբյուր։
Սա եմ ես ասել այս գրքում։ Ինձ ավելի լավ է օգտագործել լեզու, որը կապում է ինձ իմ ընկերների հետ, նրանց հետ, ում մասին ես հոգ եմ տանում, և ստեղծել լեզու, ձև՝ իրար մասին հոգ տանելու։ Դա կհասկանան, դրանից կոգևորվեն այլ տարածքներ, այլ մարդիկ։ Դա կստեղծի իրական սոլիդարության զգացում, իրար լեզուները կիսելու, տարբերությունները գնահատելու, առանց պարտադրելու և առանց բռնության լեզուն օգտագործելու։ Սա պարզ է հնչում, բայց շատ բարդ է։ Նման պրակտիկան ներառում է զգոնություն,, ձախողումների և սխալների ընդունում, կարողություն խորհուրդ հարցնելու մարդկանցից, որոնք կարծում եք՝ ունեն լավ հատկություններ, և չվախենալու դիմադրել մարդկանց, որոնց արածը չի աշխատում։ Բայց միշտ հանո՛ւն կապվածության։ Հիմա այսօր մենք ընկնում ենք պատասխանելու թակարդը, դա է ռեակցիոն, և մենք օգտագործում ենք նրանց լեզուն, ովքեր հարձակվում են մեզ վրա։ Ես նախընտրում եմ սիրո, հոգատարության, կապվածության տակտիկան, որպեսզի ստեղծենք լեզու, որը կլինի բավականին ուժեղ և թքած կունենա պաշտոնական լեզվի վրա։
Ոչ թե խուսափել դիալոգից, այլ պնդե՛լ, որ դիալոգը կայանա։ Միկրոսկոպի տակ դնել լեզուն, որ դու ես օգտագործում։ Հարցը նույնիսկ այն չէ՝ ինչ ես ասում, այլ՝ ոնց ես ասում։ Ինչ տոնով, ում ես դիմում։ Ինչպես ես ընտրում լեզուն՝ ենթադրելով դիմացինին։ Սա կարևոր է մեր կյանքը կազմակերպելու համար։ Այսպես, իրենց ֆեմինիստ համարող մարդիկ և մարդիկ առհասարակ պետք է ունենան զգայունություն և գիտակցություն լեզվի հանդեպ։ Եթե ես նկատում եմ, որ իմ լեզուն նույնն է ինչ հեռուստատեսային լուրերինը, դա խնդիր է։ Եթե մենք չունենք քաջություն փոխելու լեզուն, մենք չենք կարող փոխել մեր գործողությունները։
․․․
Երբ դու գիտակցում ես դա, դու կառուցում ես այլ լեզու՝ կարգապահությամբ, համառությամբ: Դա արվեստագետի կարգապահություն է պահանջում։ Դա է արվեստի հանդեպ իմ հավատը: Ես հավատում եմ, որ արվեստի միջոցով մենք դեռ կարող ենք լեզու ստեղծել, իրար հետ լինելու ձևեր ստեղծել, որը փոխում է իրականությունը: