Որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։