Home / Բանակ / Բաքուն արգելում է ժամկետային զինվորների մարմինները տեղափոխել Հայաստան

Բաքուն արգելում է ժամկետային զինվորների մարմինները տեղափոխել Հայաստան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկ զոհված զինծառայողներից երկուսի դիերը չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ «Ազատությանն» ասել է Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է՝ ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել։ Մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանը, Քաշաթաղի նախկին բնակիչ է, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են ապրում։

Ստեփանյանը հերքել է Բաքվի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից էին։ Ղարաբայան պաշտոնյան սա «հերթական մանիպուլյացիա» է որակել։

Ռուս խաղաղապահներ միջնորդությամբ դիերը տեղափոխել չի ստացվել։ Տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

տե՛ս
Ղարաբաղում 4 զինվորական է սպանվել․ բանակցությունները շարունակվում են
Բանակցություններին ընդառաջ Ալիևը սպառնում է, Լաչինը՝ փակվում բետոնով
Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել